10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանը վերցրին առանց որևէ կրակոցի. Ժամանակ

Եվրասիական տնտեսական միության անդամակցության գլխավոր «փաստարկը» անվտանգությունն է, որը վկայակոչում են և իշխանությունները, և խորհրդարանում ներկայացված, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերը, որոնք ԵՏՄ-ին անդամակցության հարցում աջակցում են իշխանությունների քայլերը: Անվտանգության հարցում մատնանշվում է Ուկրաինայի օրինակը՝ այն իմաստով, որ Հայաստանը նույնպես կունենար նմանօրինակ խնդիրներ ու կորուստներ, ինչպես Ուկրաինան և հետևաբար մեծ ռիսկ էր ԵՏՄ անդամակցությունից հրաժարվելը, […]

Կոստյումն է, որ պետք է մեզ գեղեցկացնի. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Պատգամավորների մեջ համեստ հագնվող Արմեն Ռուստամյանին հարցրինք. ի՞նչ արժե Ձեր կոստյումը: ՛՛Հարյուր դոլարի կարգի՛՛: Բա ՛՛ամոթ՛՛ չէ՞: ՛՛Չէ՝ ինձ թանկ կոստյում պետք չի. ես կոստյումին այդքան մեծ նշանակություն չեմ տալիս, կոստյո՞ւմն է, որ պետք է մեզ գեղեցկացնի՛՛: Չէ՝ ի՞նչ եք ասում, Դուք այնքան գեղեցիկ եք: ՛՛Շա՜տ զգացված եմ, ընդունում եմ Ձեր հաճոյախոսությունը՛՛: […]

Գնում ենք ԵՏՄ, որ սովից չսատկենք. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛ ՛՛Ով այդ՝ ԵՏՄ-ի փաստաթղթի տակ վավերացնի, թող իր ժառանգների համար գրի՝ այս օրը, այսինչ ժամին ես եղել եմ էշի քուռակ: Ես բառեր չեմ գտնում՛՛,- ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նախօրեի հայտարարությանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսպես պատասխանեց. ՛՛Է, հետո՞ ինչ՛՛, ապա սկսեց վերլուծել տարածաշրջանային զարգացումները, որպեսզի ապացուցի, որ Հայրիկյանը ՛՛ճիշտ […]

Անշրջելի չէ. Առավոտ

‘’Առավոտի՛՛ խմբագրականում գրված է. ՛՛Մինչև 1986-87 թվականները թվում էր, թե Խորհրդային Միությունն անշրջելի է: Հետո այնպես ՛՛շրջվեց՛՛, որ մինչև հիմա շատերը ուշքի չեն գալիս և կարոտում են այդ համակարգը, որի մեջ կային ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ: Մինչև 1997 թվականի աշունն ինձ թվում էր, թե ՀՀՇ-ի իշխանությունն է անշրջելի, և հաջորդ նախագահական ընտրությունները կլինեն […]

2015-ի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը. Հայկական ժամանակ

2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը, համապատասխանաբար, տեղափոխվելու են այս տարվա դեկտեմբերի 20-ի և 27-ի՝ շաբաթ օրեր: Դրա վերաբերյալ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի դեկտեմբերի 4-ին: Նման որոշման անհրաժեշտությունը բացատրվում է այն հանգամանքով, որ հունվարի 6-ին երեքշաբթի օրը, նշվում է Սուրբ ծնունդը, իսկ դրան հաջորդող օրը հունվարի 7-ը Մեռելոց է: Այդպիսով, 2015թ. առաջին աշխատանքային […]

Բաբուխանյանը նոր պաշտոն կունենա. Հայկական ժամանակ

ԱԺ-ում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը բարձր պաշտոն է ստանալու Եվրասիական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և լինելու է այդ մարմնի մշտական անդամը՝ Հայաստանի կողմից: Սա, ըստ էության, լինելու է Եվրասիական տնտեսական միության մշտական գործող քաղաքական մարմինը, մոտավորապես նախկին Խորհրդային Միության պոլիտբյուրոյի նման: Մանրամասները՝ ՛՛Հայկական ժամանակի՛՛ այսօրվա համարում:

Ոստիկանապետը հերքում է երիտասարդ աղջկա նվաստացման տեղեկությունը. Ժամանակ

Օրերս իրավապաշտպաններն ահազանգեցին, որ Վանաձորի ոստիկանությունում 24-ամյա կնոջը հարցաքննելիս ոստիկանները նվաստացրել են նրան, հոգեբանական ճնշումների եւ բռնության են ենթարկել, որից հետո օրեր անց այդ կինն ինքնասպանության փորձ է կատարել։ Կինը ոստիկանություն է հրավիրվել որպես կիբերհանցագործության կասկածյալ: Ոստիկանները նախ վիրավորել են կնոջ հորն ու սպառնացել, որ աշխատանքը կկորցնի, եթե դուստրը հենց այդ օրը չներկայանա բաժին։ Իրավապաշտպան, Վանաձորի […]

Արա Աբրահամյանը մերժել է Ծառուկյանին. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով,  որոշակի խնդիրներ են առաջացել “ալամ աշխարհի” հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ ԲՀԿ առաջնորդի միջեւ: Շաբաթ օրը մոսկովյան Իզմայլովո թաղամասում ԲՀԿ-ն դահլիճ է վարձել, համաժողով հրավիրել՝ համաժողովրդական սփյուռքյան անդրանիկ շտաբն ստեղծելու համար, Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ: 1000 հոգանոց դահլիճը լցնելուն օգնել է “Լուդինգի” գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը, ում հետ Գագիկ Ծառուկյանը փայատեր-“կամպանյոն” է Ռուսաստանում: […]

Հայկական կոնյակ քիչ է արտահանվում. Ժամանակ

Ռուսաստանում այսօր չեն ուզում բարձրացնել հայկական կոնյակի գինը: Մեզ ասում են՝ սպասեք, մինչեւ տեսնենք՝ ինչպես կլինի հունվարի 1-ից, ու մենք հիմա փաստացի վնասով ենք աշխատում,- “Ժամանակ”-ի հետ զրույցում ասել է “Արարատ” գինու-կոնյակի գործարանի փոխտնօրեն Խաչիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ռուբլու կտրուկ արժեզրկման հետեւանքով իրենք շատ վնասներ են կրել, հետեւաբար նվազեցրել են դեպի Ռուսաստան արտահանման ծավալները: Ովքեր […]

Կալանավորը փորձել է կտրել երակները. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, երեկ երեկոյան ժամը 22:00-ին կալանավոր Դավիթ Մարկոսյանը հոգեբուժարանում իրարանցում է սարքել` հայտարարելով, թե ինքնասպան կլինի եւ վնասել է հոգեբուժարանի գույքը: Թերթին հասած տեղեկություններով` կալանավոր Դավիթ Մարկոսյանին “Նուբարաշեն” հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա: Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի է դարձել, որ Դավիթն առողջական խնդիրներ չունի, եւ երբ ցանկացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի