02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը վերցրին առանց որևէ կրակոցի. Ժամանակ

Եվրասիական տնտեսական միության անդամակցության գլխավոր «փաստարկը» անվտանգությունն է, որը վկայակոչում են և իշխանությունները, և խորհրդարանում ներկայացված, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերը, որոնք ԵՏՄ-ին անդամակցության հարցում աջակցում են իշխանությունների քայլերը:

Անվտանգության հարցում մատնանշվում է Ուկրաինայի օրինակը՝ այն իմաստով, որ Հայաստանը նույնպես կունենար նմանօրինակ խնդիրներ ու կորուստներ, ինչպես Ուկրաինան և հետևաբար մեծ ռիսկ էր ԵՏՄ անդամակցությունից հրաժարվելը, անդամակցությունը մերժելը: Առաջին հայացքից հիմնավոր այս մոտեցումն իրականում չափազանց մակերեսային է, և երբ այն ներկայացվում է որպես «ռեալ պոլիտիկ», իրականում հանդիսանում է լիովին հակառակը և խնդիրների միֆական պատկերացման արդյունք է:

Առաջին հերթին առնվազն տարօրինակ է, երբ նման «փաստարկներ» են փորձում բերել, այսպես կոչված, ոչ իշխանական կամ ընդդիմադիր ուժերը: Մի պահ ենթադրենք, որ ամեն ինչ ճիշտ է և հիմնավոր: «Ռեալ պոլիտիկն» այս դեպքում՝ եթե այդ պոլիտիկի հիմքում պետության շահն է, հասարակության շահը, պետք է ընդդիմությանը ստիպեր հանդես գալ ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ, քանի որ այդ որոշումը ակնհայտորեն կայացվել է պետության հանդեպ, իշխանությունների հանդեպ, հասարակության հանդեպ շանտաժի ու սպառնալիքների տարափի ներքո: Այս դեպքում, պետական և հասարակական շահ հետապնդող «ռեալ պոլիտիկը» պետք է մերժեր շանտաժի ու սպառնալիքի վրա հիմնված որոշումը, պետք է մերժեր նաև Հայաստանի հետ շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելը:

Զուտ պետականամետ «ռեալ պոլիտիկի» շրջանակում և տրամաբանության տեսանկյունից ընդդիմադիր ուժի նմանօրինակ դիրքորոշումը միայն ու միայն կամրացներ պետության դիրքերը: Ոչ իշխանական ուժերը խոսում են այն մասին, որ եթե լինի պատերազմ, ապա իրենք կկանգնեն պետության կողքին, պետության պաշտպանության դիրքերում՝ առժամանակ դադարեցնելով ներքին պայքարը: Բայց չէ՞ որ պատերազմի սպառնալիքն ու շանտաժը ևս գրոհ է պետության դեմ, և պատերազմը բոլորովին չի նշանակում միայն կոնկրետ ռազմական հարձակում սահմանների վրա:

Այսինքն՝ ընդդիմադիր ուժերը այդ դեպքում պետք է կանգնեին պետության պաշտպանության դիրքերում, ինչը նշանակում էր դեմ հանդես գալ ԵՏՄ-ին անդամակցելու պարտադրանքին և իշխանությունների անձնապաստան որոշմանը` այսպիսով գոնե նվազագույն հարց լուծելով և ցույց տալով Ռուսաստանին, որ Հայաստանի հետ այնքան էլ հեշտ չէ խոսել շանտաժի ու սպառնալիքների լեզվով: Սրա փոխարեն, օրվա՝ այսպես ասած ընդդիմությունը միացավ իշխանություններին, ինչը եթե «ռեալ պոլիտիկ» է, ապա զուտ կուսակցական շահեր հետապնդող: Որովհետև պետական շահ հետապնդող «ռեալ պոլիտիկը» պահանջում է մերժել շանտաժի ու սպառնալիքի լեզուն, որով որևէ պետություն կարող է խոսել սեփական պետության հետ: Քանի որ տրվելով այդ լեզվին մեկ անգամ, ըստ էության արդեն իսկ դնում ես առնվազն հաջորդ նմանօրինակ խոսքի և վերաբերմունքի հիմքը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ