03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գնում ենք ԵՏՄ, որ սովից չսատկենք. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛ ՛՛Ով այդ՝ ԵՏՄ-ի փաստաթղթի տակ վավերացնի, թող իր ժառանգների համար գրի՝ այս օրը, այսինչ ժամին ես եղել եմ էշի քուռակ: Ես բառեր չեմ գտնում՛՛,- ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նախօրեի հայտարարությանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսպես պատասխանեց. ՛՛Է, հետո՞ ինչ՛՛, ապա սկսեց վերլուծել տարածաշրջանային զարգացումները, որպեսզի ապացուցի, որ Հայրիկյանը ՛՛ճիշտ չի՛՛:

՛՛Հյուսիսային Կորեան որեւէ ինտեգրացիոն պրոցեսների չի մասնակցում, ես չեմ հասկանում՝ Հայաստանն ինչի՞ պետք է նրան նմանվի, իսկ, ահա, Հարավային Կորեան մասնակցում է մի շարք ինտեգրացիոն պրոցեսների, տնտեսական կառույցների: Նույն ժողովուրդն է, բայց տարբեր կողմնորոշմամբ, մեկը սովից սատկում ա, ու, ինչպես Հայրիկյանն է ասում, էշի քուռակի պես են ապրում, մյուսը ծաղկում է՛՛: Իսկ անկախությո՞ւնը: ՛՛Բացարձակ հիմարություն է, որովհետեւ եթե տնտեսական համագործակցությունը պետք է բերի կայունացման եւ հզորացման, իսկ ես չեմ պատկերացնում, որ ավելի հզոր երկիրը խոցելի լինի սուվերենության տեսակետից՛՛:

ԲՀԿ-ականների մեջ էլ տարակարծություններ կան. օրինակ, Ռուստամ Գասպարյանը տեղեկացրեց, որ դեմ կքվեարկի, իսկ Մուշեղ Պետոյանը կողմ է քվեարկելու, թեպետ կուսակցությունում հարցն ազատ են թողել, բայց Պետոյանն էլ չի ուզում Հայրիկյանին հավասարվել: ՛՛Հո չե՞նք իջնելու Հայրիկյանի մակարդակին՛՛,- ասում է նա: Պատգամավորը չի պատասխանում՝ պայմանագիրը կարդացե՞լ է, թե՞ ոչ, բայց հպարտ հայտարարում է. ՛՛Քվեարկելու եմ հանուն Հայաստանի տնտեսական անկախության՛՛՛՛:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ