03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանապետը հերքում է երիտասարդ աղջկա նվաստացման տեղեկությունը. Ժամանակ

Օրերս իրավապաշտպաններն ահազանգեցին, որ Վանաձորի ոստիկանությունում 24-ամյա կնոջը հարցաքննելիս ոստիկանները նվաստացրել են նրան, հոգեբանական ճնշումների եւ բռնության են ենթարկել, որից հետո օրեր անց այդ կինն ինքնասպանության փորձ է կատարել։

Կինը ոստիկանություն է հրավիրվել որպես կիբերհանցագործության կասկածյալ: Ոստիկանները նախ վիրավորել են կնոջ հորն ու սպառնացել, որ աշխատանքը կկորցնի, եթե դուստրը հենց այդ օրը չներկայանա բաժին։ Իրավապաշտպան, Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցը  “Ազատություն” ռադիոկայանին փոխանցել էր, որ ոստիկանության սպառնալիքներից հետո երիտասարդ կինը, Երեւանում գործերը կիսատ թողած, վերադարձել է Վանաձոր, ներկայացել բաժին, որտեղ նրան պահել են 10 ժամ՝ 17:30-ից մինչեւ գիշերվա 03:30-ը, չեն բացատրել իր իրավունքները, չեն տրամադրել փաստաբան, եւ ինչպես ինքն է պատմել՝ սպառնացել ու նվաստացրել են։ Ստիպել են հանել շորերը իբր պարզելու համար՝ նրա վրա դաջվածքներ կան, թե ոչ: Ապա շարունակել են նվաստացուցիչ վերաբերմունքը, որից հետո, երբ կնոջ վիճակը վատացել է, նրան ինքնախոստովանական ցուցմունք են թելադրել եւ ուշ գիշերին նոր միայն թողել, որ գնա բաժնից:

Այդ դեպքից մեկ շաբաթ անց երիտասարդ աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել: Հելսինկյան ասամբլեան դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու դիմում է ուղարկել գլխավոր դատախազին եւ Հատուկ քննչական ծառայության պետին։

դեպքի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում, եւ կինը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու:

Ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը, որը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է,  թերթի հետ զրույցում հերքեց տեղեկությունը

 – Կարող եմ ասել, որ այդ ամեն ինչը սուտ է, որի համար, բնականաբար, ոչ ոք չի կարող պատժվել: Թեեւ դրանով համապատասխան մարմինները երեւի կզբաղվեն, ու քննություն կկատարվի:

Դա Ձեր անձնակա՞ն կարծիքն է, որ այդ ամենը սուտ է եւ հորինված, թե՞ Դուք զրուցել-պարզել եք ձեր ենթականերից, կամ գուցե ծառայողական քննությո՞ւն է նշանակվել:

– Չէ, դա իմ կարծիքն է եւ իմ անձնական համոզմունքը: Ես միանշանակ կարող եմ պնդել, որ նման բան չի եղել, դա ընդամենը հերյուրանք է եւ բանսարկություն:

Իսկ գուցե ծառայողական քննությո՞ւն նշանակեք, որ կասկածները փարատվեն:

– Բնականաբար կնշանակվի: Ես նշեցի, որ համապատասխան մարմինները կզբաղվեն դրանով:

Պարոն Շարմազանով, այդ կինն ամեն ինչ պատմել է իրավապաշտպաններին: Դուք դրանից հետո շարունակո՞ւմ եք պնդել, որ այդ ամենը բանսարկություն է:

– Այդ աղջիկը շատ բաներ էլ է պատմել, հետո ինչ: Կարող եք դիմել նախաքննական մարմին, եւ եթե նախաքննական մարմինը դա գաղտնիք չի համար, այդ մանրամասներն էլ ձեզ կտրամադրի:

Աղջկա հայրը եւս մանրամասներ էր պատմել իրավապաշտպան կազմակերպությանը. դա՞ ինչպես կմեկնաբանեք:

– Հայրը չէր կարող իմանալ իր աղջկա հետ կապված որեւէ մանրամասն այդ գործի հանգամանքներից: Այլ բան չեմ կարող ասել, նախաքննական մարմինը հարկ համարելու դեպքում մանրամասներ կտրամադրի:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ