03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անշրջելի չէ. Առավոտ

‘’Առավոտի՛՛ խմբագրականում գրված է. ՛՛Մինչև 1986-87 թվականները թվում էր, թե Խորհրդային Միությունն անշրջելի է: Հետո այնպես ՛՛շրջվեց՛՛, որ մինչև հիմա շատերը ուշքի չեն գալիս և կարոտում են այդ համակարգը, որի մեջ կային ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ: Մինչև 1997 թվականի աշունն ինձ թվում էր, թե ՀՀՇ-ի իշխանությունն է անշրջելի, և հաջորդ նախագահական ընտրությունները կլինեն 2001 թվականին: Սակայն առաջին նախագահի մերձավոր շրջապատն ամեն ինչ ՛՛շրջեց՛՛, և այդ դեպքում վստահ չեմ, որ դեպի լավ կողմը: Այսօր ՀՀԿ-ականներն են վստահ իրենց անշրջելիության մեջ, ինչն, իհարկե, նույնպես մոլորություն է։

 Մինչև անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը շատերս կարծում էինք, որ մեր շարժումը դեպի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր անշրջելի է, բայց Պուտինը մի գիշերում այդ շարժումը ՛՛շրջեց՛՛ 180 տոկոսով: Երբ Միացյալ Նահանգները աջակցում էր Բեն Լադենին, որ նա կռվի Սովետի դեմ, նրանք մտածում էին, որ Բեն Լադենի լոյալությունն իրենց հանդեպ անշրջելի է, բայց թիվ մեկ ահաբեկիչը շրջվեց ԱՄՆ-ի դեմ:

Ճիշտ նույն կերպ՝ երբ նույն երկիրն աջակցում էր արաբական հեղափոխություններին, իրեն թվում էր, որ այնտեղ կհայտնվեն իրեն ավելի ՛՛հարմար՛՛ ռեժիմներ, սակայն տարիներ տևող քաոսի մեջ գլուխ բարձրացրին Միացյալ Նահանգներին ամենևին ոչ բարեկամ ուժերը:

Հայաստանում կա բնակչության բավականին մեծաթիվ խավ, որը կարծում է, թե իր թշվառությունն անշրջելի է և սպասում է ՛՛օգնությունների՛՛, ՛՛բարեգործությունների՛՛ և պետական նպաստների, ինչպես նաև ակնկալում է, որ ընտրությունների ժամանակ հարուստ կուսակցությունների և թեկնածուների շնորհիվ փոքր-ինչ կբարելավվի իր նյութական վիճակը: Բայց այդ մարդկանց մտածողությունը նույնպես անշրջելի չէ, և մեր բոլորիս պարտքն է նրանց այդ հուսահատությունը կոտրել՛՛:

Հետևություն, մի ասա, որ որևէ բան անշրջելի է: Հաշվարկիր երևույթի զարգացման միտումները և կանխատեսիր հետևանքները՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ