26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պուտինի հիվանդության մասին լուրերն իրական են. Times

Ռուս զինվորականներն ու հետախույզներն իրենց ամերիկացի գործընկերներին ասել է, որ երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտ ամսին 11 օրով անհետացել էր, իրականում հիվանդ է եղել, հավատացնում է The Times հանդեսը: Ամերիկացի զինվորականներից մեկը ասել է, որ Պուտինը հիվանդ է եղել այդ օրերին, սակայն ռուսական քաղաքական աշխարհընկալումն ու մշակույթն այնպիսին է, որ իրենք չեն կարող թույլ […]

«Հայաստանը վտանգված երկիր է»

«Ներդրումների համար Հայաստանը վտանգված երկիր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով՝ քաղաքական էլիտան ներդրումներ անելու համար նախապատվությունը տալիս է Վրաստանին, ոչ թե Հայաստանին: Ըստ նրա՝ տնտեսության վիճակը բավական վատ է, ու դրա միակ պատճառը ներդրումների պակասը չէ, այլև մենաշնորհը, կոռուպցիան:  Նա նկատեց, որ կառավարությունը սոցիալական նպատակային, աղքատության նվազման քաղաքականություն պետք է […]

«Սա չի փրկում պաշտպանության նախարարությանը»

«ՀՀ տարածքում վիրավորված զինծառայողների բուժումն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը, իսկ երկրի տարածքից դուրս ըստ օրենսդրության և միջոցների սղության պատճառով գերատեսչությունը պարտավորություն չունի բուժսպասարկման համար վճարելու: Բայց ՊՆ-ն մասնակի օգնություն տրամադրում է զինծառայողներին արտասահմանում բուժսպասարկման համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը հավելեց, […]

Կորսիկայի Վեհաժողով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծ է ներկայացվել

Կորսիկայի Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի առիթով «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի անունից Ժան Բյանկուչչին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել, գրում է armeniangenocide100.org-ը: Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերի ռեժիմն Օսմանյան կայսրության հայերի կոտորածներ է սկսել, ինչը հանգեցրել է 1.5 մլն հայերի՝ իրենց հայրենիքից բնաջնջման, իսկ ողջ մնացածները սփռվել են աշխարհով մեկ: […]

«Քարդաշյանը գոնե իր սեփական հետույքով է փող աշխատում» /վիդեո/

«Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Քիմ Քարդաշյանին, որ նա այցելեց Հայաստան, որովհետև մի ողջ ազգ արթնացրեց, այնպիսի տպավորություն էր, որ քնած էր մեր ազգը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Նա կատակեց, որ տեղին կլինի հայտնի հայուհուն նման զանվածային անկարգություններ կազմակերպելու ահմար «ձերբակալեն» ու Հայաստանում պահեն, մինչև լուծվեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված խնդիրները:  […]

Շատ անկեղծ կին է…ոչ Շառլին, ոչ Դոմինգոյին են այսպես ընդունել /վիդեո/

Հոգեբան Սամվել Խուդոյանն ու PR մասնագետ Սեդրակ Գասպարյանը դրական են վերաբերում հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան:  «Նա շատ անկեղծ կին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը: Միաժամանակ նա նկատեց. «Չէի մտածում, որ Պլասիդո Դոմինգոյին էլ, Շառլ Ազնավուրին էլ տա անցնի: Ոչ Շառլին, ոչ Դոմինգոյին են այսպես ընդունել: Ուրախ եմ, որ աստղերը այցելում են: Ազգային ինքնագիտակցությունն […]

ԴԱՀԿ-ն ահաբեկում է զոհված ազատամարտիկի ընտանիքին

ԴԱՀԿ Լոռու մարզային բաժինը մուտք գործելով զոհված ազատամարտիկ Դավիթ Սոկրատի Ղազարյանի Վանաձորի Ներսիսյան 5/48 բնակարան, ապօրինաբար արգելանք է դրել զոհվածի մորը` Մանյակ Ղազարյանին պատկանող գույքի վրա և սպառնում է ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը գույքը տանել աճուրդով վաճառելու: Դավիթ Սոկրատի Ղազարյանը զոհվել է 1993թ. մարտի 28-ին` Տավուշի մարզի Չինարի գյուղի մատույցներում: Որդու հուղարկավորության նախորդ օրը վշտից […]

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է հաշվետու տարում ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ 2014 թ. ոստիկանությունն սկսել և 2015 թ. […]

Նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը.Վահրամ Բաղդասարյան

«Հայի ազգանունով մարդիկ ցանկանում էին խոչընդոտել ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումները, և նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի և համախոհների ձերբակալությանը։ «Նման լոզունգներով, անձնական չարդարացված նպատակներն իրագործելու համար այնպիսի տպավորություն ստեղծել միջազգային լսարանի առաջ, որ նրանք ՀՀ-ում պաշտպանված չեն, պարզ է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված