11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կորսիկայի Վեհաժողով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծ է ներկայացվել

Կորսիկայի Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի առիթով «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի անունից Ժան Բյանկուչչին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծ է ներկայացրել, գրում է armeniangenocide100.org-ը:

Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերի ռեժիմն Օսմանյան կայսրության հայերի կոտորածներ է սկսել, ինչը հանգեցրել է 1.5 մլն հայերի՝ իրենց հայրենիքից բնաջնջման, իսկ ողջ մնացածները սփռվել են աշխարհով մեկ:

«Կորսիկայի ժողովուրդը, ընտրովի պաշտոնատար անձիք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- ասված է բանաձևի նախագծում:

Բանաձևի հեղինակներն ընդգծել են, որ Կորսիկայի Վեհաժողովը պահանջում է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, մաղթել են, որպեսզի այն ներդաշնակ հարաբերություններ հաստատի Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում այդ փաստաթուղթը փոխանցել Հայաստանի և Թուրքիայի իրավասու մարմիններին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ