22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բաղրամյան պողոտայից` սահման.վտանգավոր է /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հորդորում է, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերը չհատեն այն կարմիր գծի սահմանը, որը կարող է առաջացնել ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին լարվածություն: «Հայաստանը ներքին խնդիրներից բացի ունի նաև խնդիրներ, որոնք պայմանավորված են տարածաշրջանային զարգացումներով, այդ թվում խոսքը գնում է բնականաբար Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Այս տեսանկյունից բոլորը հասկանում են , որ […]

Լուսավորչի աղոթքը

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անագեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս և հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ, հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ […]

Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահը հանգամանորեն անդրադարձել է վերոնշյալ խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներին, միաժամանակ իր դիրքորոշումն ու մոտեցումները ներկայացրել վերջին օրերին հասարակական ակտիվիստների բողոքի ակցիայի […]

Սպանել է քաղցկեղով հիվանդ կնոջը` նրան տառապանքներից ազատելու համար

Սարատովում դատավճիռ է կայացվել տղամարդու նկատմամբ, ով սպանել էր  կնոջը` կարեկցանքից դրդված: Պարզվել է, որ սույն թվականի հունիսի 8-ին տղամարդը կրակել եւ սպանել է կնոջը, ով քաղցկեղով հիվանդ էր, որպեսզի ազատի նրան տառապանքներից: Տեսնելով, թե ինչպես է կինը տանջվում ցավերից, տղամարդը հարբել է եւ սպանել նրան: Սպանությունից հետո տղամարդը զանգել է ոստիկանություն եւ ասել, որ իր բնակարանում երկու դի կա, ապա նամակ է թողել եւ ցանկացել է ինքնասպան լինել, սակայն վրա հասած ոստիկանները թույլ չեն տվել նրան նման բան անել: Այժմ տղամարդը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Աբովյանում որդին շենքի հարակից այգում հայտնաբերել է մոր դին. pastinfo.am

Երեկ ուշ երեկոյան Աբովյան քաղաքի շենքերից մեկի հարակից այգում որդին հայտնաբերել է մոր դին: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ որդին 64-ամյա մոր դին հայտնաբերել է մեջքի վրա ընկած վիճակում, սակայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հուսով ենք` Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա այս տարի. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքի առկայության, ինչպես նաև այդ երկրներում երկու ժողովրդի ցուցաբերած աջակցության պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել: Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում Ուորլիքը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն այս տարվա ընթացքում: «Մենք ցանկանում ենք, որ […]

Աշխարհի ամենաթանկ ամուսնալուծությունը /ֆոտո/

Արաբ մեծահարուստ Վալիդ Ջուֆալիի ամուսնալուծությունը նրան արժեցել է 1 միլիարդ դոլար: Մեծահարուստի 52-ամյա նախկին կինը նրանից աշխարհում ամենամեծ կոմպենսացիան է պահանջել ամուսնալուծության դիմաց: Իսկ ամուսնալուծության պատճառ է դարձել 25-ամյա մոդել Լույան Ադադան: Այժմ նա պատրաստվում է դառնալ մեծահարուստի կինը:

Մեկին՝ հայտնաբերեցին, մյուսը ներկայացավ կամավոր

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արարատի մարզի Շահումյան գյուղից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Սվետլաննա Հ.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Դավիթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի