WTA. Սերենա Ուիլյամսը` լավագույն թենիսիստուհի
armsport.am-ը գրում է. Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը WTA-ի կայքի վարկածով ճանաչվել է հունիսի լավագույն թենիսիստուհի։ Ամռան առաջին ամսվա լավագույն ծագող աստղ է ճանաչվել իսպանուհի Գարբին Մուգուրուսան։ Հունիսի լավագույն հարվածի հեղինակն է սերբ Անա Իվանովիչը Բիրմինհեմում կայացած մրցաշարում։ Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի կանանց մրցաշարի եզրափակչում հանդիպել էին հենց Ուիլյամսը եւ Մուգուրուսան։





































