Մթերքներ առողջ քնի համար
Թեյ
Այս ըմպելիքը զբաղեցնում է առաջին տեղը իր քնեցնող հատկությամբ: Այն ունի թուլացնող և հանգստացնող էֆֆեկտ: Իսկ եթե դուք դրա մեջ ավելացնեք նաև մեկ գդալ մեղր, ապա նրա օգտակարա հատկությունները հավասարը չեն ունենա:
Վարսակ
Վարսակը պարունակում է մեծ քանակությամբ մելատոնինի հորմոն, ինչը անհրաժեշտ է օրգանիզմին քնելու համար: Որքան շատ լինի մելատոնինը, այնքան մեծ կլինի քնելու ցանկությունը: Եթե նրան ավելացնեք նաև մի քիչ առանց յուղի կաթ, ապա արագ կմոռանաք անքնության մասին:
Բալի հյութ
Բալի մեջ, ինչպես վարսակում, կա մեծ քանակությամբ մելատոնին: Մեկ բաժակ բալի հյութը քնելուց առաջ ոչ միայն կերաշխավորի ամուր քուն, այլ նաև կերկարացնի այն 40 րոպեով:
Ամբողջական հատիկներով ձավարեղեն
Եթե օգտագործեք ամբողջական հատիկներով ձավարեղեն քնելուց առաջ (մոտավորապես 30 րոպե առաջ), դուք կարող եք թուլանալ և ամուր քնել: Բացի այդ, գիտնականները ապացուցել են, որ դրանք լավ են անդրադառնում նաև սրտանոթային հիվանդությունների վրա:
Բացի այս ամենը, շատ կարևոր է նաև բացահայտել անքնության պատճառները և բուժել դրանք:
Nuga Best – Armenia-ի ֆեյսբուքյան էջից