05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ես չեմ բռնաբարել. նախկին դատապարտյալը կդիմի ծայրահեղ քայլի /վիդեո/

Նախկին դատապարտյալ Գևորգ Կոշկերյանի անունը «հայտնի» դարձավ հատկապես «Իրավունք» թերթում  և iravunk.com լրատվական կայքում արված հրապարակումներից հետո:

 2013 թվականին Henaran.am-ը զրուցել էր Կոշկերյանի հետ, ով իր խոսքով բանտից դուրս գալուց հետո որոշել էր սատար կանգնել դատապարտյալների ընտանիքներին, հիմնելով՝ «Հուսո առագաստ» բարեգործական կազմակերպությունը:

«Իրավունք» թերթը իր հնչեցրած ահազանգում անդրադարձել է Henaran.am-ի հրապարակմանը, որը սակայն մասամբ է հրապարակվել և մեր ներկայացրած ճշմարտությունը գլխիվայր շուռ է տրվել:

iravunk.com-ը գրում է. Այսօր «Իրավունք»-ը ահազանգ ստացավ Հանքավանի  «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, որտեղից հայտնեցին, որ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ»բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի երեխաները, որոնք 89-ն են, 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Ինչպես նշված է Henaran.am կայքում,հիմնադրամի տնօրենն է նախկին դատապարտյալ Գեւոր Կոշկերյանը, ով վերջին բանտարկությունից դուրս գալուց հետո` 2005 թվականին որոշում է  ստեղծել կալանավայրերից վերադարձածների և նրանց ընտանիքների օգնության «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը: Կոշկերյանը 17տարի անցկացրել է վանդակաճաղերից այն կողմ խմբակային բռնաբարության եւ սպանության մասնակցության համար: Վերջինս, ի դեպ, ժամանակին Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի բաժնի ուսանող է եղել, իսկ լրատվամիջեցներից մեկի`Henaran.am-ի  հետ զրույցում ասել է.

«Չորրորդ կուրսի ուսանող էի, չհասկացանք` բռնաբարություն խմբակային, զուգորդված սպանությամբ: Կյանք է` չեմ արդարանում, բայց խորտակվեցի…. Հիմա ուզում եմ օգնեմ էն երեխեքին, որոնք կանգնած են հանցագործության շեմին: Թող ոչ մի մարդ այս կյանքում հանցագործ չդառնա»-, ասել է նախկին դատապարտյալը:

Henaran.am –չի փաստել, որ Կոշկերյանը 17տարի անցկացրել է վանդակաճաղերից այն կողմ խմբակային բռնաբարության եւ սպանության մասնակցության համար:

Մեր հրապարակմանը ծանոթացեք այստեղ:

Հ.Գ Գևորգ Կոշկերյանը, որը ծանոթ էր մեր հրապարակմանը հենց մեր միջոցով ցանկացավ պատասխանել առաջադրված մեղադրանքներին:

«Ձանձրացել եմ, ոնց որ չուզենամ թե ապրեմ: Հույս ունեմ իսկությունը կպարզվի»,-ասաց Կոշկերյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ