05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բնակչության կենսամակարդակը բարձրանում է

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների այս տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 3.8%:

 

Աճ է արձանագրվել հետևյալ ուղություններով` գյուղատնտեսություն 14.5%, արդյունաբերական արտադրանք 5.1%, շինարարություն 0.6%, ծառայություններ 3.3%: Իսկ անկում է գրանցվել առևտրի ոլորտում 8.2%: Հունիս ամսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ աճի տեմպերը շատ ավելի արագանցիկ է եղել քան նախորդ ամիսների միջինացված ցուցանիշները, մասնավորապես` ՏԱՑ-ի աճը կազմել է 7.9%, արդյունաբերական արտադրանքի ծավալը` 8.1%, գյուղատնտեսությունը` 38%, շինարարությունը` 1%, ծառայությունները` 1.5%, իսկ առևտրի շրջանառության անկումը կազմել է 6.6%: ԱՎԾ տվյալներից կարելի է եզրակացնել, որ հուլիս ամսին` ՀՀ տնտեսությունում որոշակի աշխուժություն է տեղի ունեցել, որը որոշակի կայունացում է մտցրել շուկա, իսկ դրա դրական հետևանքները հնարավոր է, որ տարածվեն նաև հաջորդ ամիսների վրա:

 

Գյուղատնտեսության ոլորտում այս տարի շարունակական աճ է գրանցվում շնորհիվ բարենպաստ եղանակների, և որոշակի տեխնոլոգիական բարելավումների: Գյուղատնտեսության ոլորտի աճը ունի շատ մեծ մուլտիպլիկատիվ էֆֆեկտ, քանի որ ոլորտում համեմատաբար մեծ է ավելացված արժեքը, ամբողջ շուկան բաժանված է մոտ 400 հազ. մասնակիցների միջև, որոնց կենսամակարդակը միջինից ցածր է, ինչը նշանակում է որ ստացված բոլոր եկամուտները հոսելու են դեպի հարակից ճյուղեր: Բացի այդ գյուղատնտեսության վրա են հիմնված արտադրության ոլորտի մի մասը, այսինքն գյուղատնտեսության ոլորտի աճը իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև արտադրության վրա:

 

Երկրի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 29.8%` ներմուծումը նվազել է 36.2%-ով, իսկ արտահանումը 11.2%-ով: Ինչպես ներքին հատվածում, արտաքին հատվածում նույնպես հունիս ամսին նույնպես արձանագրվել է աճի առաջանցիկ տեմպեր քան նախորդ ամիսների միջինն էր, դրա հետևանքով մի փոքր կրճատվել է արտաքին առևտրաշրջանառության, ներմուծման և արտահանման անկման տեմպերը:

 

Հատկանշական է, որ միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 9.3%-ով, իսկ սպառողական գների աճը կազմել է 5.1%, արդարության համար նշենք, որ աշխատավարձի աճի վրա իր ներգործությունն է ունեցել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, այսինքն իրական աշխատավարձի աճը ավելի ցածր է եղել քան 9.3%-ն է, սակայն այն գերազանցել է գնաճի տեմպերը ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել բնակչության կենսամակարդակի բարձրացում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ