11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«ԿամԱԶ»-ը բեռնաթափման ժամանակ շրջվել է ձորը

Հուլիսի 10-ին, ժամը 16.30-ին, «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 12 շենքի մոտ կայանված վիճակում, բեռնաթափման ժամանակ, շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: 

Սկանդալներ, ԶԼՄ-ներ. ընդդիմության փրկությունը /վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ թե ասում է, որ  Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, այլ եղած ընդդիմությունը բավական թույլ է: ”Ոչ թե չունենք ընդդիմություն, այլ թույլ են, ընդդիմություն գոյություն ունի, բայց քաղաքական գործընթացները, քաղաքական որոշումները նրա կողքով են անցում, և երկրի ղեկավարությունը նրան լսել պարտավոր չէ, քանի որ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում իր համար”,-Henaran.am-ի […]

Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորուհու հեռախոսը

Հուլիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ երեկոյան մի կին իր 250.000 դրամ արժողության բջջային հեռախոսը մոռացել է տաքսի ծառայություններից մեկին պատկանող ավտոմեքենայում և կարծում է, որ այն հափշտակել է տաքսու վարորդը` 1994 թ. ծնված Դավիթ Ղ.-ն:Հուլիսի 10-ին, ժամը 20.40-ին, տաքսու վարորդը ներկայացել է բաժին:Կատարվում է հետաքննություն: 

Կառավարությունը դեռ չգիտի՝ մեռելոցները կմնան, թե ոչ

Կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշման համաձայն՝ հուլիսի 13-ին՝ Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթին սահմանվեց որպես ոչ աշխատանքային (մեռելոց): Սակայն հաշվի առնելով պետության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների կարևորությունը՝ վարչապետի հանձնարարությամբ մի շարք պետական մարմինները երկուշաբթի կպահպանեն աշխատանքային ռեժիմը՝ ԴԱՀԿ, կադաստրի ստորաբաժանումներ, ինչպես նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի […]

Իմ կյանք, իմ սեր. երգիչ Նորոյի սիրո խոստովանությունը

Երգիչ Նորոն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր՝ «Եկա-եկա» երգը և կատարել հետևյալ գրառումը. «Եկա-եկա» իմ նոր երգը նվիրում եմ քեզ!!! Շնորհավորում եմ, իմ կյանք, իմ սեր, իմ ընկեր, իմ աղջիկ, մեր հոբելյանի ու քո տարեդարձի կապակցությամբ և ցանկանում եմ, որ միշտ լինես երջանիկ ինձ հետ միասին»: Կատարումն՝ այստեղ:

Անհնար է՝ աուդիտը ցույց տա, որ էլեկտրաէներգիան պիտի թանկանա

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար  Գագիկ Գինոսյանը կարծում է, որ ՀԷՑ-ում կատարվելիք աուդիտից ավելի կարևոր է այս համակարգը մենաշնորհից ազատելու հարցը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր չէ, որ աուդիտը ցույց տա, որ թանկացում պիտի լինի: Հայաստանն ու ատոմակայան, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին ավելի էժան գնով և այլն, ու այս ամենը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի