18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Որևէ մեկը՝ նախկին նախագահ, վաղվա ու այսօրվա, իրավունք չունի»

Պատմաբան Գևորգ Յազիչյանն այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին քննադատեց բոլոր այն հայ պաշտոնյաներին, որոնք բարձրաձայնում են, թե Թուրքիայից հողային պահանջներ չունենք. «Որևէ մեկը՝ նախկին նախագահ, վաղվա ու այսօրվա, վարչապետ կլինի, իրավունք չունի զիջելու կամ գործարքներ իրագործելու այդ սրբության՝ հայրենիքի հետ, ով ուզում է լինի, ինքն իր մասով կարող է զիջել: Իրենց հարց տանք՝ իրենք իրենց սեփականությունը այդքան հեշտ կզիջե՞ն, հետևաբար թող զգույշ լինեն»,-ասաց նա:

Նա նշեց, որ մենք պահանջներ ունենք Թուրքիայից ու շատ կոնկրետ, դրա մեջ է մտնում նաեւ հողային պահանջները, և դիվանագիտություն խաղալու կարիք չկա: «Օբամաների՞ն ու Սարկոզիներին, Պուտինների՞ն եք խաբում, իրենք մեզնից լավ գիտեն մեր վիճակը, տրամադրությունները, մեր ակնկալիքը»: Նա նկատեց, որ վերջին շրջանում հայերը թուրքերին ներկայացրած հողային պահանջները փոխարինում են փողային պահանջների. «Ես դեմ չեմ փողային պահանջներին, բայց դրանք չպիտի զիջեն հողային պահանջներին:

Սահմանադրական դատարան ներկայացրած Սիսի կաթողիկոսարանի հայցում պահանջում են կամ Սիսի կաթողիկոսարանի հողերը կամ 100 Միլիոն թուրքական լիրայի հատուցում: Այս հարցում մեծ տարակարծություններ առաջացան Արամ կաթողիկոսի ու դաշնակցականների միջեւ: Չի կարելի հողը ներկայացնել փողային տեսքով: Կաթողիկոսարանից հիմնավորում են՝ իբրև թե իրավական ձևակերպում: Այ թող փողային հատուցում պահանջեն Գերմանիայից:

Ինչո՞ւ հատուցում չեն պահանջում գերմանացիներից: Գերմանական արխիվներն են փաստում, որ գերմանացի սպաները մասնակցել են կամ երբեմն աչք են փակել Հայոց ցեղասպանության արարքներին: Ինչու համար մեր պետությունը Գերմանիայից հատուցում չի պահանջում իրենց նախնիների կատարած սրիկայության համար, ինչու չի բարձրացնում այդ հարցը, ամաչո՞ւմ ենք, թե չգիտեմ ինչ: Կարծում եմ՝ իրավական փաթեթ կարելի է ներկայացնել: Մեր ամեն քայլերը տանում են Թուրքիայի հետ հաշտեցման, միայն թե Թուրքիան ներողություն խնդրի, Հայաստանն էլ պատրաստ է ներել, Թուրքիայից ստանան փողային հատուցում ու վերջ, եկեք իրար հետ խաղաղ ապրենք»-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ