27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժամանակն է վերջապես Ադրբեջանին ցույց տալ իր իրական տեղը»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ երեք պատճառ կա, որով պայմանավորված է սահմանային լարվածությունը: Հիշեցնենք, որ երեկ էլ ողջ գիշեր թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը: 

Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նախ Ադրբեջանի ֆաշիստական հռետորաբանության, Ադրբեջանի մաքսիմալիստական հակահայկական քաղաքականության արդյունքում Ալիևն ինքն իրեն մտցրել է փակուղի, և նրան ոչինչ չի մնում, քան իրականացնել ահա այսպիսի քաղաքականություն, որը միանշանակ դատապարտելի է: Երկրորդ պատճառն այն է, որ վերջին շրջանում թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ ՌԴ նախագահը, թե՛ Դոնալդ Տուսկը Երևանում խոսել են բացառապես խաղաղության մասին: Այսինքն` բոլոր շահագրգիռ կողմերը խոսում են ու կարևորում բացառապես բանակցությունների վերսկսման, դրանց միջոցով խնդրի լուծման մասին, ինչին դրական արձագանքեցին թե՛ Լեռնային Ղարաբաղը և թե՛ Հայաստանը.

«Նման քայլերով Ադրբեջանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է ուզում ցույց տալ, որ ինքը իրերի առկա դասավորվածության հետ, գործողությունների նման ընթացքի հետ, որոնց տանում են վերջին զարգացումները, համամիտ չէ»,-ընդգծեց նա:

Երրորդ պատճառ ևս կա. խոսքն Ադրբեջանի մասին է ընդդեմ ԵԽԽՎ-ում այն բանաձևերի, եվրոպական երկրների ներկայացուցիչների այն քննադատությունների, որ Ադրբեջանին դեմ էին: Եվ այսպիսով Ալիևը փորձում է ցույց տալ իր դժգոհությունը, իր, այսպես ասած, «ինձ համար լրիվ միևնույն է» վիճակը: Սակայն ԱԺ փոխնախագահը հիշեցնում է նրան. «Մենք գիտենք, որ Հիտլերն էլ էր այդպես մտածում, և ինչ տխուր հետևանքներ եղան նրա համար:

Դատապարտելի է նման պահվածքը, և սա խոսում է կարևոր հանգամանքի մասին, որ Ադրբեջանն ու նրա նախագահը, զինված ուժերը արհամարհում են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների նախագահների, կրկնում եմ` նախագահների բազմիցս արած հայտարարությունն առ այն, որ խնդիրը պետք է բացառապես խաղաղ լուծվի: Արհամարհում են միջազգային հանրության առաջարկած  սկզբունքները: Եվ այսքանից հետո փորձել հավասարության նշան դնել, ոչ միայն անհասկանալի է, այլ մեղմ ասած դատապարտելի: Եվ այս իմաստով ժամանակն է վերջապես իրերը կոչել իրենց անունով և ցույց տալ Ադրբեջանին իր իսկական տեղը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ