11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մարզերի բնակիչներն առաջարկում են խրախուսումներ սահմանել աղջիկ երեխաների համար

Գեղարքունիքի մարզի Գետիկ, Վահան, Դպրաբակ համայնքներում վեց ամիս շարունակ անցկացվում է «Իմացի՛ր և տուր ապրելու հնարավորություն» ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական հանրապետություն»  սոցիալական հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների`  նորածինների սեռերի հարաբերակցությունը խախտվել է.այն  գերազանցում է սահմանված նորմը 9-ով: Ուստի ծրագրի նպատակն է իրազեկել նշված համայնքներում կանանց […]

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտակերտումաշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ շրջկենտրոնի ջրամատակարարման նոր ցանցի գործարկման և ճանապարհների վերանորոգման վերաբերյալ: Վարչապետը շեշտադրել է, որ նշված երկու խնդիրների կարգավորումը Մարտակերտ քաղաքիբնակչության համար օրախնդիր է, և կառավարությունը շուրջ մեկ տարի է այդ ուղղությամբ լուրջաշխատանքներ է իրականացնում: «Կատարված աշխատանքների ծավալը թույլ է տալիս, որ շրջկենտրոնիբնակչությունը շուտով մշտական ջուր ունենա, իսկ քաղաքի ճանապարհների վիճակն ուղղակիանթույլատրելի է, և անհապաղ կսկսվեն փոսորակային բարեկարգման ու ասֆալտապատմանաշխատանքները»,- ասել է Ա. Հարությունյանը: Այնուհետև քաղաքի ջրամատակարարման աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀքաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ով, մասնավորապես, նշել է, որ 2014թ.-ինմեկնարկած ծրագիրն արդեն ավարտին է մոտենում: Նախարարի խոսքով՝ արդյունավետջրամատակարարում իրականացնելու համար շրջկենտրոնը բաժանվել է երկու գոտիների, վերակառուցվելև վերանորոգվել են երեք ջրավազանները, արդեն ավարտվել է քաղաքի ներքին ցանցի անցկացումը,տեղադրված են ջրաչափերը, և առաջիկա օրերին կսկսվեն ներմիացման աշխատանքները:  Կարեն Շահրամանյանն առանձին զեկույցով ներկայացրել է նաև շրջկենտրոնի ճանապարհների վիճակըբնութագրող քաղաքաշինական եզրակացությունը: Նախարարն, ըստ թաղամասերի, անդրադարձել էկատարվելիք աշխատանքներին, որոնք արժանացել են գործադիր իշխանության ղեկավարի հավանությանը: Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի և այլ պատասխանատուների հետ քննարկել է նաև շրջանում իրականացվող բերքահավաքի ընթացքին ուխնդիրներին վերաբերող հարցեր:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքները. ինչպե՞ս կանխարգելել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 985000 սպառողի:                                                                                                        << Հայաստանի էլեկտրական ցանցեր >> ՓԲ ընկերությունը հանդիսանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»  […]

Նրանք, ովքեր ինձ մեղադրում են, մեղք են գործում իրենց խղճի առաջ. Արամ Սարգսյան /վիդեո/

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ քաղաքական ուժերի խնդիրն իշխանափոխությունն է: «Իշխանափոխություն ասվածն, իմ հասկացողությամբ,  իրականացվում է հեղափոխության միջոցով, իսկ հեղափոխություններն արվում են այն պահերին, երբ հասարակական ներգրավվածության հնարավորություն կա»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա: 

Ֆիլոքսերիայով վարակված խաղողի տնկիները սահմանից հետ են ուղարկել

Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6000 հատ, սահմանից հետ է ուղարկվել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, տնկիների վրա միաժամանակ հայտնաբերվել են տզեր, թրիփսներ և երկու տարբեր տեսակի նեմատոդներ: Նշենք, որ ուղեկցող փաստաթղթերում […]

Կշարունակի տաքանալ

Հուլիսի 10-ին և 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ.  11-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ին` շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ:  Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 12-ին կնվազի 2-3աստիճանով:

ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը ԼՂ-ին օգնություն կտրամադրի

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ վերահաստատել է Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրելու ծրագիրը, հայտնում է Asbarez-ը: Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև կարևորել հակամարտության հետևանքով բոլոր տուժածներին շարունակական բնույթ կրող օգնության տրամադրման անհրաժեշտությունը: Բացի այդ, ԱՄՆ օրենսդիրները կարևորել են Լեռնային […]

Անին կարող է ներառվել UNESCO-ի մշակութային ժառանգության մշտական ցանկում

2016 թվականին Անին կարող է ներառվել UNESCO-ի  մշակութային ժառանգության մշտական ցանկում: Քաղաքը 2012 թվականից ընդգրկված է UNESCO-ի ժամանակավոր ցուցակում միայն: Թուրքական «Turktime» լրատվական կայքը հայտնում է, որ UNESCO-ի մշտական ցանկում ընդգրկված են Թուրքիայի պատմամշակության  ժառանգության 15 կոթող, գրում է Ermenihaber.am-ը: Դոցենտ Յըլդըզ Սալմանը, որը մասնակցում է Թուրքիայի կողմից UNESCO-ի հայտերի պատրաստմանը, հայտնել է, որ UNESCO-ն […]

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը հոգեւոր սպասավորության է նշանակվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում: Բարեշնորհ Վարազդատ սարկավագ Քոչարյանը, ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հովվությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում:

Ավտոմեքենան ընկել է լիճը

Հուլիսի 10-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, Սևան- Գավառ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի հատվածում, «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 26RR888 պետհամարանիշի ավտոմեքենան,(վարորդ՝ Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել լիճը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարները  Մ-10 ավտոճանապարհի Սևան- Գավառ հատվածի 3-րդ կմ-ում` լճից դուրս են բերել «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենան: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի