Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա
Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Մրցաշարին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային […]





































