28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը վարանո՞ւմ է. բացահայտում է նախկին նախարարը

 

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը այսօր հանդիպեց լրագրողներին: Հարությունյանը անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման գործընթացը պետք է ակտիվացնել, նախկին նախարարը նշեց, թե դա նշանակում է, որ ՌԴ-ն ցանկանում է, որ հակամարտությունը կարգավորվի։
 «Չկա նախապայման, որ Ղարաբաղի հարցը լուծվի: Հայաստանը և ԼՂՀ-ն միշտ եղել են կոմպրոմիսի կողմնակից: Միշտ հայտարարել ենք, որ վեց շրջան պատրաստ ենք վերադարձնել, ինչի նախադեպը չկա պատմության մեջ»,-տեղեկացրեց նախկին նախարարը:

Հարությունյանի փոխանցմամբ՝ հայկական կողմի համար սկզբնականը ԼՂՀ–ի կարգավիճակն է, դրանից հետո խոսքն արդեն տարածքների և միջազգային հանրության երաշխիքների մասին է: «Չի կարելի տարածքներ տալ, որովհետև եթե մենք տալիս ենք, դա նշանակում է, որ շփման գիծը երկու անգամ ավելանում է»,- ասաց նա:
 Նա հավանական չի համարում, որ բանակցությունների միջոցով կարող է խնդիրը լուծվել, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում գնալ զիջումների: Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ Հայաստանը և Ղարաբաղը պատերազմ չեն ցանկանում, քանի որ դրված խնդիրը լուծել են, Ադրբեջանն էլ չի գնա այդ քայլին, քանի որ Հայաստանն ու ԼՂՀ–ն պահում են հավասարակշռությունը: «Եթե Ադրբեջանը համոզմունք ունենա, որ կսկսի պատերազմ և կհաղթի, նա կսկսի»,- հավելեց Հարությունյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ