10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պատժի կրման ընթացքում կարող են ընտրվել ՀՀ նախագահ, ԱԺ պատգամավոր և վարչապետ նշանակվել.փաստաբան

Henaran.am-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տաբերակը ուսումնասիրելով ինքը մի շատ հետաքրքիր բացահայտում է արել: Փաստաբանի բացահայտումը ստորև.

«Սահմանադրական բարեփոխումների նախագծի 47-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք:
Սա նշանակում է, որ ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություն կատարած և օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք ունենալու են ընտրելու և ընտրվելու իրավունք…
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` 
Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:
Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
Սա նշանակում է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 25 տարին լրացած անձը, ով վերջին 5 տարում հանդիսացել է ՀՀ քաղաքացի և վերջին 5 տարում բնակվել է ՀՀ ում, և տիրապետում է պետական լեզվին, պատիժը կրելու ընթացքում կարող է ընտրվել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր /47-րդ հոդված/:
Սա նշանակում է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 40 տարին լրացած անձը, ով վերջին 7 տարում հանդիսացել է ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվում է ՀՀ ում, պատիժը կրելու ընթացքում կարող է ընտրվել Հանրապետության նախագահ /124-րդ հոդված/:
Սա նշանակում է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով մինչև 5 տարի դիտավորությամբ և մինչև 10 տարի ժամկետով անզգուշությամբ կատարված հանցանքների համար ազատազրկման մեջ գտնվող 25 տարին լրացած անձը, ով ունի միայն ՀՀ քաղաքացիություն, պատիժը կրելու ընթացքում կարող է նշանակվել վարչապետ /147-րդ հոդված/:
Հ.գ.Հատկանշական է, որ Հանրապետության նախագահը կարող է ունենալ նաև այլ պետության քաղաքացիություն, քանի որ նշվում է, որ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել այն անձը, ով վերջին 7 տարում հանդիսացել է ՀՀ քաղաքացի, ինչը չի բացառում այլ պետության քաղաքացիություն, այն դեպքում, երբ վարչապետի դեպքում սահմանվում է, որ պետք է ունենա միայն ՀՀ քաղաքացիություն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ