17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

«Հայաստանը վտանգված երկիր է»

«Ներդրումների համար Հայաստանը վտանգված երկիր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով՝ քաղաքական էլիտան ներդրումներ անելու համար նախապատվությունը տալիս է Վրաստանին, ոչ թե Հայաստանին: Ըստ նրա՝ տնտեսության վիճակը բավական վատ է, ու դրա միակ պատճառը ներդրումների պակասը չէ, այլև մենաշնորհը, կոռուպցիան:  Նա նկատեց, որ կառավարությունը սոցիալական նպատակային, աղքատության նվազման քաղաքականություն պետք է վարի, իսկ ներկա վիճակը արատավոր է և փչացնում է շուկան:

«Սակայն ասեմ՝ ողբերգական բան տեղի չի ունեցել և չի էլ ունենում.  առկա է դրամով ավանդների, վարկավորման աճ: Բյուջեի սեկվեստորը արհեստական է, մենք բյուջեի գաղափարախոսության վերանայման կարիք ունենք, քանի որ իրավիճակը փոխվել է: Այս տարվա բյուջեն ոչ լավն է, ոչ վատն է, ստից բյուջե է»,-շեշտեց Ասատրյանը:

Խոսելով այս տարվա տնտեսական աճի մասին՝ տնտեսագետը կանխատեսեց շուրջ տասը տոկոս տնտեսական անկում, ինչի պատճառ են հանդիսանալու տրանսֆերտների բացակայությունը:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ