27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Պատրաստ ենք պատերազմի. Մովսես Հակոբյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ  նախագահի համապատասխան որոշմամբ՝ որոշվել է հանրապետությունը պատրաստել մարտական գործողության և համապատասխան միջոցներ իրականացնել պետությունը լրիվ մարտական պատրաստականության հասցնելուն. «Կառավարության այսօրվա փակ նիստն ամբողջությամբ նվիրված էր զորավարժություններին: Այն վարեց Սերժ Սարգսյանը: Դեռևս ռազմական դրություն չէ երկրում»,-ասաց Հակոբյանը: Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը պատերազմի հարցին […]

«Էշի քուռակը էշից առաջա ընկնում … » /վիդեո/

«Մեր զինվորն իրոք պատրաստ է և շատ ժամանակակից պատրաստություն է: Հարցը մենակ զենքի քանակի կամ չափերի մեջ չի»,-օրերս Շուշիում պատասխանելով հայ զինվորի մարտունակությանը առնչվող հարցին ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Գեներալի դիտարկմամբ մեր զինվորը կարող է «տեղը դնել» հակառակորդին.«Էն ոնց են չափերից դուրս եկած մարդկանց չափավորում»,-ասաց գեներալը: Գեներալը համոզված է, որ մեր բանակը պատրաստ […]

Ինչու՞ են թաքցնում Լաչինի ազատագրման մանրամասները. բացահայտ ճշմարտություն /վիդեո/

1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը` այժմ Բերդաձոր: Բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանեցին ”Կյանքի ճանապարհ”: Հետախույզ վետերանների միություն” ՀԿ  նախագահ Սուրեն Կարապետյանը այդ ճանապարհը նվաճած ազատամարտիկների թվում էր: Սուրեն Կարապետյանը գիտի ավելին, այնքան ինչի մասին առ […]

Քանի կոպեկ արժե. Հայկական Ժամանակ

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը թերթի հետ զրույցում նկատել է, որ հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակն առաջին հերթին անարժեք թղթերի է վերածում հայ-ռուսական ռազմական համագործակցության պայմանագրերը: «Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հոխորտում էր, որ սաստող միջոցներ են ձեռնարկելու նրանց հանդեպ, ովքեր կփորձեն սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ: Ճիշտ ժամանակն է, որ հարգարժան դիվանագետը այդ միջոցները կիրառի իր պետության իշխանությունների հանդեպ` […]

Ադրբեջանցիները խուճապահար փախուստի են դիմել /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկո մինչեւ ուշ գիշեր ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակ են բացել Տավուշի մարզի հայկական գյուղերի ուղղությամբ: Հայկական բանակն անցել է պատժիչ գործողությունների, որը խուճապ է առաջացրել սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանցիների շրջանում: Այսօր առավոտյան տեղական լրատվամիջոցները տարածել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փախչում: Տեսանյութը` այստեղ

Հայոց եռագույնը կծածանվի Բաքվում. Կոռնիձորի Արո

«Եթե Ադրբեջանը մի վարկյան անգամ համոզված լիներ, որ ինքը պատերազմում հաղթանակ կտոնի, ապա վաղուց այն կսկսեր: Ադրբեջանը լավ է գիտակցում, որ այս անգամ քարտեզի վրայից կկորի Ադրբեջան պետությունը: Դրանից ելնելով էլ հերթական հաթաթան է տալիս, միգուցե,  միջազգային և ռեգիոնալ ուժերի հետ համատեղ պայմանավորվածության արդյունքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը: Խուդավերդյանի խոսքով՝ […]

Ապագա կաթողիկոսը գլխավորում էր ղարաբաղցիների «Մահապարտների» գունդը

Magaghat.am-ը ներկայացբնում է Տեր ԳԱՐԵԳԻՆ եպիսկոպոս Հովսեփյանին  (հետագայում` Գարեգին Ա Հովսեփյան. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո): Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակիցներից: Գլխավորում էր ղարաբաղցիներից բաղկացած հինգերորդ գունդը, որը ստացավ «Մահապարտներ» անվանումը: Սիմոն Վրացյանը նրան համեմատում էր Ղևոնդ Երեցի հետ: Հերոսամարտի օրերին Գևորգ Ե Տփղիսեցու հրամանով նախադեպը չունեցող հրաման է արձակվում. Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա: Կազմավորվել էր միայն հոգեւորականներից բաղկացած շուրջ 300 հոգանոց ջոկատ: Հնչեցվում են եկեղեցիների զանգերը Արագածից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ […]

Տիկին՝ Վովա չի, այլ պարոն Գասպարյան … /վիդեո/

՛՛Վովային կանչեք հետը խոսամ, ես միայն Վովայի հետ պիտի խոսամ: Ինձի մենակ Վովանա պետք՛՛,-այսօր կառավարության մոտ Երևանի փոխոստիկանապաետ Վալերի Օսիպյանի հետ բանավեճում բղավում էր՝ բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը: ՛՛Տիկին՝ Վովա չի, այլ պարոն Գասպարյան , չի կարելի հանգստացեք՛՛,-փորձում էր կնոջը հանդարտեցնել Օսիպյանը: Իրինա Ղազարյանը սակայն բղավում էր և արդարություն պահանջում: ՛՛Ամոթա լավ էլի […]

Սրբազանը գիշերը սահմանին էր. հորդորում է

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շարունակում է իր երկրային առաքելությունը ու շարունակ փորձում լինել բոլոր այն վայրերում, որտեղ Աստծո հավատքով խաղաղություն է ծնվում: Խաղաղությունը նախ և առաջ հոգում պետք է լինի: Henaran.am-ի հավաստի տեղեկությամբ Բագրատ Սրբազանը ողջ գիշեր սահմանին է եղել` խաղաղ բնակչի ու զինվորի կողքին: Ավելի ուշ Սրբազանը facebook-ի իր հանրագրում գրառել է. […]

ՀՐԱՏԱՊ. Ներքին Կարմիրաղբյուրում վիրավոր կա, որին չեն կարողանում հիվանդանոց տեղափոխել

Henaran.am-ի հավաստի տեղեկության համաձայն՝ այս պահին Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր գնդակոծվում են: Իրավիճակը հատկապես լարված է Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում: Մեր աղբյուրը տեղից հայտնում է, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում վիրավոր կա, որին այս պահին չեն կարողանում հիվանդանոց տեղափոխել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված