06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ալիևի վախն ու Երևանի ռիսկերը. Ժամանակ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է միջնորդ լինել թուրք-ռուսական հակամարտությունը կարգավորելու համար: Բաքուն ակնհայտորեն ցանկանում է իր դիվիդենտները քաղել ռուս-թուրքական հակամարտությունից: Ըստ էության, սա, իհարկե կարող է նաեւ տագնապից բխել և Ադրբեջանը, ըստ էության, կարող է բավական հիմնավոր վախ ունենալ, որ ռուս-թուրքական հակամարտությունը […]

Ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրվել

Հայ-լիբանանյան ռազմական համագործակցության շրջանակներում ս.թ. նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանանի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Այցի ընթացքում Լ.Այվազյանին ընդունելեն Լիբանանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան […]

Միջազգային խորհրդարանական հարթակներում ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է ցուցաբերեն միասնական դիրքորոշում. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 26-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից: ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով՝ «Հայաստանի Հանրապետության առաջնայնությունները ՀԱՊԿ նախագահությունում» թեմայով, որտեղ մասնավորապես նշել է. «Բարձր գնահատելով […]

10 անգամ զգուշացրել ենք, սակայն պատասխան չենք ստացել. Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նոր հայտարարությունը ռուսական ինքնաթիռի խոցման վերաբերյալ

Թուրքիայի պաշտոնական շրջանակներից նոր մեկնաբանություններ են արվել խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ: Թուրքական զինուժի պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան մամլու հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 24 և 25-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդն ու ցամաքային ուժերի կցորդը հրավիրվել են ԶՈՒ գլխավոր շտաբ, որտեղ նրանք իրազեկել են ստեղծված իրադրության մասին, գրում է Ermenihaber.am-ը: «Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) ռազմական կցորդն ու ցամաքային կցորդը […]

Су-24-ի երկրորդ օդաչուն փրկված է, տեղափոխվել է ռուսական ռազմաբազա, Շոյգու /վիդեո/

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից խոցված Су-24-ի երկրորդ օդաչուն փրկվել է, նա ողջ-առողջ է ու արդեն տեղափոխվել է ռուսական ռազամաբազա, հայտնում է 1tv.ru-ն։ Օդաչուին փրկելու համար 12 ժամյա գործողություններ են իրականացվել ռուսական և  սիրիական հատուկ ուժայինների կողմից: «Գործողությունները հաջող ավարտ են ունեցել: Օդաչուն ողջ և առողջ տեղափոխվել է մեր ռազամաբազա»,- […]

Թուրքիան իրավունք ունի պաշտպանել սեփական օդային տարածքը. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը եւ ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան պետք է քննարկեն այդ միջադեպը եւ թույլ չտան ամեն տեսակ էսկալացիա, գրում է Gazeta.ru-ն։ Օբաման նաեւ հայտարարել է, որ Թուրքիան, ինչպես և յուրաքանչյուր պետություն, իրավունք ունի պաշտպանել իր օդային տարածքը։ Ավելի ուշ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի […]

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սերբիայի Պաշտպանության նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Սերբիայի միջև համագործակցության ընթացքից և կարևորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին պաշտոնական փոխայցելություններն ու հանդիպումներն էապես նպաստել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը […]

Հայաստան է ժամանում Սերբիայի պաշտպանության նախարարը

Ս.թ. նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը: Նոյեմբերի 25-ին, ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հակառակորդը կրակ է բացել

Նոյեմբերի 23-ին լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերըշարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում […]

Սիրիայի ու Թուրքիայի սահմանին ինքնաթիռ է կործանվել

Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին քիչ առաջ կործանիչ ինքնաթիռ է կործանվել։ Նախնական տվյալներով՝ օդաչուն ողջ է մնացել, հայտնում է Lifenews-ը։ Իսկ թե ում է պատկանում կործանիչ-ինքնաթիռը, առայժմ անհայտ է։ Համացանցում է հայտնվել լուսանկար՝ ինքնաթիռի կործանման վայրից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված