04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Պաշտպանության նախարարը Բեռլինում երկկողմ հանդիպումներ է ունեցել

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Այցի հիմնական նպատակն էր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյոսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Գերմանիայի կողմից ղեկավարվող Հյուսիսային […]

Էյֆելյան աշտարակի տապալումը․ ԻՊ-ը սպառնում է /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր, հերթական սպառնալիքներով լի  տեսանյութն է հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպես է տապալվում Էյֆելյան աշտարակը։ Ինչպես գրում է Daily Mail-ը, Էյֆելյան աշտարակի տապալման տեսարանը վերցված է  2009 թվականին նկարահանված  «GI Joe. հայտնվում է Կոբրան» ֆիլմից: Այստեղ աշտարակը տապալվում է հրթիռի հարվածից: Իսլամիստները տեսանյութում սպառնացել են նոր հարձակումներով։

Ռուսաստանում ԻՊ ահաբեկիչների խումբ է ոչնչացվել՝ գլխավորի հետ միասին /վիդեո/

Նալչիկում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների մի խումբ՝ նրանց գլխավորի հետ միասին։ Այդ մասին հայտնել են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից, գրում է ТАСС-ը։ «Ուժային կառույցների գործողությունների շնորհիվ ամբողջովին ոչնչացվել է ԻՊ ահաբեկիչների մի խումբ՝ 14 հոգի, որոնց թվում վերջինների առաջնորդն է եղել՝ 1986 թ․ ծնված Յուրի Բիցուեւը։ Վերջինները ձերբակալման փորձի ժամանակ զինված դիմադրություն […]

Գերակատարեցին

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է «Նախազորակոչային պատրաստության և զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: Պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանը նշեց, որ ամառային զորակոչի պլանային աշխատանքը կատարվել է ամբողջությամ: Զորամասերը համալրելու ՊՆ կողմից հաստատված 7000 պլան աշխատանքի փոխարեն 2015 թվականի ամառային զորակոչին զորակոչվել է 7269 հոգի կամ պլանային առաջադրանքի […]

Խուսափում են ծառայել բանակում

«Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության և զորակոչի կազմակերպման խնդիրները» խորհրդարանական լսումներին զեկուցող ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասյանն անդրադարձավ զինծառայությունից խուսափածների հարցին: Հարցը բարձրացրել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նախապետյանը: Փոխնախարարը նշեց, որ բանակից խուսափողներին պայամանականորեն կարելի է դասել երկու խմբի: Առաջին խմբում այն քաղաքացիներն են, ովքեր բանակից խուսափելու համար լքել […]

Աղջիկներին բանակ զորակոչելու հարցն՝ Ազգային ժողովում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով լսումների ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանին մի քանի հարց ուղղեց: Նախ պատգամավորին հետաքրքիր էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նորակոչիկների բուժզննության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար: Պողոսյանը նշեց, որ թեև […]

Հայկական կողմը ճնշել է հակառակորդի ակտիվությունը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ ՊԲ առաջապահ […]

Ռուսական օդուժը ոչնչացրել է ԻՊ-ի դաշտային հրամանատարներին

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները խոստովանել են, որ ռուսական օդուժի հարվածների արդյունքում Հալեպի շրջանում ոչնչացվել է երեք դաշտային հրամանատար: Նման հայտարարություն է արել ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, գրում է РИА Новости -ն։ «Գրոհայինները խոստովանել են, որ ռուսական օդուժի ռմբակոծության արդյունքում ոչնչացվել են դաշտային հրամանատարներ` Աբու Նուրլբաղասին, Մուհամմեդ իբն Հայրաթը, Ալ-Օկաբան, ովքեր գործել […]

Ահաբեկիչները սպառնում են Սպիտակ տունը «սևի վերածել» /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր տեսահոլովակ է տարածել, որում սպառնում են անմիջականորեն Վաշինգտոնին՝ Սպիտակ տանը, գրում է НТВ.Ru-ն։ 6 րոպե տեւողությամբ տեսանյութում իսլամիստները սպառնում են Սպիտակ տունը վերածել Սևի։ Հիշեցնենք, որ ահաբեկիչները երեկ սպառնացել էին ահաբեկչություններ իրականացնել Նյու Յորքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի