06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հայկական կողմը ճնշել է հակառակորդի ակտիվությունը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Շփման գծի ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ