Գերակատարեցին
ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է «Նախազորակոչային պատրաստության և զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: Պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանը նշեց, որ ամառային զորակոչի պլանային աշխատանքը կատարվել է ամբողջությամ: Զորամասերը համալրելու ՊՆ կողմից հաստատված 7000 պլան աշխատանքի փոխարեն 2015 թվականի ամառային զորակոչին զորակոչվել է 7269 հոգի կամ պլանային առաջադրանքի 103.8%-ը:
Նրա խոսքով` կատարման բարձր ցուցանիշները պայմանավորված են զորակոչի պատրաստման և իրականացման բարձր աշխատանքերով: Ըստ Հակոբյանի` զորակոչի կազմակերպման ընթացքում իրենց ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ զորակոչիկների բժշկական ստուգման աշխատանքները.
«Այստեղ մեծ դերակատարություն ունի ինչպես բժշկական կենտրոնական հանձնաժողովը, այնպես էլ բուժհաստատում իրականացնող տարածքային զինվորական կոմիսարիատները: Այս առումով հսկայական գումար է հատկացվում զորակոչիկի բուժզննման աշխատանքներին: 2015 թվականի ամառային զորակոչի ընթացքում 10.129 զորակոչիկներ ճանաչվել են պիտանի զինվորական պարտադիր ծառայության»: