29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Թուրքիան Սիրիայի հետ սահմանը հատած անօդաչու թռչող սարք է խոցել

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարք խոցելու մասին, գրում է Ermenihaber.am-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքը հատել է թուրք-սիրիական սահմանը և չնայած թուրքական կողմը երեք անգամ Թուրքիայի օդային տարածքը լքելու զգուշացում է արել, սարքը շարունակել է թռիչքը, ինչից հետո թուրքական կողմը խոցել է այն: Իշխանամետ թուրքական «Sabah» […]

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է

Թուրքական զինված ուժերի ուղաթիռը երկու անգամ` հոկտեմբերի 6-ին և 7-ին ներխուժել է Հայաստանի օդային տարածք: Սա աննախադեպ իրադարձություն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային սահմանի խախտումը թշնամաբար տրամադրված պետության ռազմական ուղղաթիռի կողմից չի ստացել ՀՀ պատկան մարմինների համապատասխան գնահատականը, ինչին հետևեց հայկական օդային տարածքի երկրորդ խախտումը: Նույնիսկ երկրորդ միջադեպից հետո ՀՀ պատկան […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հոկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /6 արկ/ և 82 մմ-ոց ականանետերից /14 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2600 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ ենարձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման […]

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կհանդիպեն բելառուս գործընկերներին

Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների մասնագետների միջև ֆինանսական ապահովման և հաշվառման կազմակերպման հարցերով երկկողմ աշխատանքային հանդիպմանը հոկտեմբերի 15-ից 16-ը կմասնակցեն ՀՀ ՊՆ ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից:

Կրակել են դիպուկահարները

Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Նշվում է, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և կանխարգելիչ քայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում

ՊՆ պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` 2015թ. հոկտեմբերի 15-ին Մինսկում կայանալիք զինված ուժերի չափագիտական ծառայությունների պետերի հավաքին և համակարգող կոմիտեի հերթական նիստին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտական բաժնի պետը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Մենք ունենք հրեղեն տղաներ /վիդեո/

«90-ական թվականներին սանձազերծվեց կանոնավոր պատերազմը, որը տևեց մինչև 94 թվականը: Այդ ժամանակ էլ Հայաստանից բազմաթիվ հեռացողներ կային, հատկապես երկրաշարժի գոտուց: Այն ժամանակ էլ ցավոք սրտի ողջ ժողովուրդը չէր մասնակցում պատերազմին»,- սահմանին ընթացող դանդաղ պատերազմի ու դրա հնարավոր զարգացումների շուրջ զրուցեցինք արցախյան պատերազմի մասնակից «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Հայ ժողովուրդը միշտ էլ […]

Սերժ Սարգսյանը կգնա՞ այդ քայլին /վիդեո/

Սեպտեմբեր ամսին Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին ակտիվորեն հրետանակոծել Տավուշի մարզի գյուղերն ու քաղաքները, ինչի արդյունքում արդեն 3 խաղաղ բնակիչ և բազմաթիվ զինվորականներ են զոհվել: Տեսանյութում քննարկվում է այն, թե դա որքանո՞վ է հանդիսանում պատերազմի սկիզբ և ինչի՞ է ցանկանում Բաքուն հասնել այդ քայլին դիմելով: Քննարկված է նաև իրավիճակի վրա Ռուսստանի և այլ երկրների ազդեցությունը, ինչպես […]

Ստեղծվել են պաշտպանության ոլորտում գործնական համագործակցություն զարգացնելու նախադրյալներ

Հոկտեմբերի 13-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Այցի առաջին օրը կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները հյուրընկալող երկրի իր պաշտոնակցի և խորհրդարանի Ստորին պալատի փոխնախագահի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարտին Ստորպնիցկու հետ հանդիպման ժամանակ կողմերը երկուստեք ընդգծել են քաղաքական […]

«Իսլամական պետությունը» Ռուսաստանին ու ԱՄՆ-ին «սրբազան պատերազմ» է հայտարարում /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջիհադ /սրբազան պատերազմ/ է հայտարարել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին: Իսլամիստները ողջ աշխարհի մուսուլմաններին կոչ են արել միանալ իրենց ջիհադին եւ պայքարել ռուսների եւ ամերիկացիների դեմ: Նրանք անմիջապես գործի են անցել` կրակահերթ բացելով Սիրիայում ՌԴ դեսպանատան վրա: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն շենքը բավական վնասվել է, հայտնում է НТВ-ն: Միայն վերջին օրերի ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի