28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Տառապում են

«Չնայած այն բանին, որ հայկական կողմի նախաձեռնությամբ մշտական աշխատանքներ են տարվում հրադադարի ամրապնդման ուղղությամբ, մեր հակառակորդն իր ոչ կառուցողական մոտեցման պատճառով հրադադարի ամրապնդման պայմաններ չի ստեղծում: Բաքվի Եվրոպական խաղերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների թիվը քչացել է, չեն եղել դիվերսիոն գործողություններ: Սակայն մինչ այդ բոլորս ակնհայտ տեսանք, թե մինչև ապրիլի 24-ն ինչ լարվածություն էր առաջացնում հակառակորդը»,- […]

Շնորհավոր, սիրելի Սեյրան

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան հանրագրում շնորհավորել է ամուսնուն. «Թող միշտ ուրախության մոմեր վառվեն բոլորիս օջախներում: Ծնունդդ շնորհավոր, սիրելի Սեյրան»,-գրել է նա: Նախարարը ծնվել է 1962 թ. հուլիսի մեկին Շուշի քաղաքում: Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: Աշխատանքային գործունեություն1983 թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված […]

Այսօրվանից մեկնարկում է ամառային զորակոչը

Հուլիսի 1-ին մեկնարկում է 2015թ. ամառային զորակոչը: Հանրապետության տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ վերջին տարիներին առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի […]

Ինչ փոխվեց

Օրեր առաջ թշնամին կրկին լարվածության օջախ ստեղծեց մեր պետական սահամին՝ այս անգամ հարավ-արևմտյան՝ նախիջևանյան տեղամասում: Հարաբերական անդորրի այս երկու ամիսներին մասնագետները բազմիցս նշել են, որ Բաքվում մեկնարկած եվրոպական խաղերից հետո թշնամին կրկին լարվածություն է ստեղծելու հայկական երկու պետությունների սահմանին: Ու այդ պատճառով էլ Նախիջևանի սահմանին տեղի ունեցած միջադեպը սպասելի էր: Սահմանային միջադեպը զուգադիպեց մեզանում հանրային […]

Սեյրան Օհանյանը հրամկազմին հանձնարարել է

  Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նախարարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանի տվյալ հատվածում […]

Զինվոր տղան զանգել ու խնդրելա…

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Երբ Բաղրամյանի պողոտայում մոտենաումա մի կին ու ասում, որ իրա զինվոր տղան զանգել ու խնդրելա, որ Բաղրամյանի պողոտայում նստացույց անողներին հաց ու ջուր բերի….. ԷՆ, ՈՐ ՉԳԻՏԵՍ ԻՆՉ ՐԵԱԿՑԻԱ ՏԱՍ…..»:

Նախագահը հրամանագիր է ստորագրել Արման Եփրեմյանին հետմահու Արիության մեդալով պարգեվատրելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել  թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին:

Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության  հետ կապերի բաժինը: 26.06.2015թ.՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ […]

Ադրբեջանի բանակն ունի զոհեր եւ վիրավորներ.թեժ իրավիճակ սահմանագծին

Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ս.թ. հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի  նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, […]

Ադրբեջանը սադրել է. զինվոր է զոհվել

ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը:Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում։ «Այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել:Հայկական կողմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի