05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ուորլիքը սատարում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն աջակցություն է հայտնել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի նախաձեռնությանը՝ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերն ու լարվածությունը:

Հակառակորդը շարունակում է կրակել

Հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան […]

Առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից […]

Ռազմական ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցությունը կշարունակվի

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին և ռազմական կցորդ (նստավայրը ք.Մոսկվա) գնդապետ Կազույա Օնոյին` վերջինիս ՀՀ-ում հավատամագրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Սեյրան Օհանյանը շնորհավորել է գնդապետ Օնոյին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ […]

Արձակվել է շուրջ 2000 կրակոց

Հոկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,ինչպես նաև 82 միլեմետրանոց ականանետից /2 արկ/ հայդիրքապահների  ուղղությամբ արձակվել է շուրջ 2000կրակոց: Այս մասին հայտոնւմ է Արցախի ՊԲ լրատվական ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողություններիարդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները […]

Թուրքիայում զինվորական շարասյուն են պայթեցրել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քոջաքոյ  և Լիջե շրջանների միջև ընկած ճանապարհին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները  ռումբ են պայթեցրել, երբ ճանապարհով անցնելիս է եղել թուրքական բանակի զինվորական ավտոշարասյուն: Համաձայն թուրքական լրատվամիջոցների` պայթյունի հետևանքով 23 զինվոր է վիրավորվել: Դեպքի վայր են ժամանել  շտապ օգնության մեքենաներ, որոնք վիրավորվածներից 17-ին տեղափոխել են Դիարբեքիրի ռազմական հիվանդանոց, իսկ մնացած 6-ը տեղափոխվել […]

Մեկնարկել է «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը

Հոկտեմբերի 5-ին Երևանում, ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը՝ ««Հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության». ՄԱԿ-ի Փորձագիտական խմբի առաջարկությունների ազդեցությունը ապագա առաքելությունների վրա» խորագրով, որի համակազմակերպիչն է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Համաժողովը կընթանա հոկտեմբերի 5-6-ը: Համաժողովը խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված առաջին միջազգային փորձագիտական քննարկումն է՝ ՄԱԿ-ի Գլխավոր […]

Անակնկալ կրակահերթ լրագրողի ներկայությամբ /վիդեո/

«Մենք ամեն ձևով պատրաստ ենք: Տղերքը շատ ոգևորված են: Անգամ եթե թույլտվություն չի լինում կրակելու՝ նյարդայնանում են, ասում են՝ թողեք դրանց դիրքերը վերցնենք»,-Հայաստանի հենակետային դիրքերից մեկում Henaran.am-ի թղթակցին ասաց դիրքի պատասխանատուն: 19-20 տարեկան դիրքապահները նշեցին, որ պատրաստ են հարձակման և ոգով և զենք –զինամթերքով. «Միշտ էլ կրակում են ու մենք իրանցից չենք վախենում: Մեր բանակը […]

Հայկական կողմի քայլերը լինելու են ավելի հուժկու, հետեւանքները՝ ցավոտ. ԼՂՀ ՊԲ

Սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից /1566 արկ/, 82մմ ականանետից /733 արկ/, 120մմ ականանետից /51 արկ/, ՌԳԳ-7 տիպի նռնականետից /54 արկ/, ՀԱՆ-17 տիպի նռնականետից /828 արկ/, ՍՊԳ-9 տիպի նռնականետից /9 արկ/, TR-107 հրթիռահրետանային կայանքից […]

Հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ շրջանակներում առկա օրակարգային խնդիրները, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում պաշտպանության որորտում առկա անելիքները: Նիկոլայ Բորդյուժայի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Այցի ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված