19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ շրջանակներում առկա օրակարգային խնդիրները, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում պաշտպանության որորտում առկա անելիքները:

Նիկոլայ Բորդյուժայի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

Այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն» խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլի պաշտոնական միջոցառումներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ