24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիան Սիրիայի հետ սահմանը հատած անօդաչու թռչող սարք է խոցել

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարք խոցելու մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքը հատել է թուրք-սիրիական սահմանը և չնայած թուրքական կողմը երեք անգամ Թուրքիայի օդային տարածքը լքելու զգուշացում է արել, սարքը շարունակել է թռիչքը, ինչից հետո թուրքական կողմը խոցել է այն: Իշխանամետ թուրքական «Sabah» պարբերականը գրում է, որ հայտնի չէ, թե որ երկրին է պատկանում խոցված անօդաչու թռչող սարքը:

Թուրքիայի ԶՈՒ-ի հայտարարությունից հետո հայտարարություն է արել նաև Ռուսաստանը՝ տեղեկացնելով, որ Սիրիայում գտնվող ռուսական բոլոր կործանիչները գործողություններից հետո վերադարձել են ռազմաբազա, իսկ անօդաչու թռչող սարքերը՝ շարունակում են իրեն գործողությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ