06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Էրիկ Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահականը:

Ընդունելություն` ՊՆ վարչական համալիրում

Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ  Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Նատաշա Ֆրանչեսկիին և ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քլարկ Փրայսին: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ներկայացրել […]

Հետ է մղվել ադրբեջանական դիվերսիոն խումբը. 1 զոհ ունենք

Դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք,ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենայինվիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Այս մասին հայտնում […]

Հակառակորդը կրակում է խաղաղ բնակչության վրա

Անցած գիշեր կրկին լարված է եղել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում: Henaran.am-ին տեղացիները փոխանցեցին, որ հակառակորդն ամբողջ գիշեր կրակ է բացել խաղաղ բնակչության վրա: «Այրված մեքենան պատկանել է զինվորականի, եթե չեմ սխալվում, BMW մակնիշի է եղել: Զինվորականը հենց դուրս է եկել մեքենայից, նոր են սկսել կրակել: Վախեցինք անգամ տնից դուրս գանք ու գոմը գնանք` կովերն առանց կթելու […]

ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Իր խոսքում նախարար Նալբանդյանը վերահաստատեց […]

Ընդունելություն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում

  Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին […]

«… որ պոռոտախոսները քածի պես փախչեն, սուտի հերոսներից բան չմնա ու կռազի շոֆեր հերոս տղերքը մնան»

Չէի ուզում գրել` ստիպեցիք: Էդ որ ասում եք`ժողովրդով հաղթեցինք, չեմ հասկանում: Մենք ազգովի մենակ կոտորվում ենք, ռուսի,պարսիսկի,թուրքի եսիմ ինչը պաչում: Ազգովի հաղթած չկանք, չեմ հիշում նման բան: Պատերազմը հաղթել են մի բուռ տղերքը` էն խենթ ու խելառ, ձեր ասած` կռազի շոֆերները: Պատերազմը Վազգեննն ա հաղթել` դավլեցու իր հաստատակամությամբ, պատերազմը Մանվելնա հաղթել` իր պարզությամբ ու շիտակությամբ, […]

Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ է տվել

Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված 2015 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված ռազմավարական բնույթի միջոցառումների, դրանց արդյունքների և առաջիկա անելիքների քննարկմանը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է տարեսկզբից մինչ օրս ազգային բանակում միասնական և հետևողական աշխատանքի արդյունքում […]

Պաշտպանության բանակից հայտնում են

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 115 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն  են  պահպանում առաջնագծում և անհրաժեշտ […]

Վիզը կոլորեմ. 10-ամյա Նարեկը վստահ է /վիդեո/

Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի փոքրի բնակիչները պատրաստ են պաշտպանել հայրենիքը: Նրանք ամեն օր մարզվում են և նշում , որ կրակոցները լսելով` ուզում են գնան ու վերջ տան թշնամուն: «Մի հատ թշնամուն կարատե կանեմ, հետո վիզը կոլորեմ»,- Henaran.am-ի թղթակցին ասաց 10-ամյա Նարեկը: Գյուղի երեխաների ականջները սովոր են կրակոցների: «Չէ հա չենք վախում, ինչի վախենանք, պարապում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված