Հայոց եռագույնը կծածանվի Բաքվում. Կոռնիձորի Արո

«Եթե Ադրբեջանը մի վարկյան անգամ համոզված լիներ, որ ինքը պատերազմում հաղթանակ կտոնի, ապա վաղուց այն կսկսեր: Ադրբեջանը լավ է գիտակցում, որ այս անգամ քարտեզի վրայից կկորի Ադրբեջան պետությունը: Դրանից ելնելով էլ հերթական հաթաթան է տալիս, միգուցե, միջազգային և ռեգիոնալ ուժերի հետ համատեղ պայմանավորվածության արդյունքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը:
Խուդավերդյանի խոսքով՝ ադրբեջանցիները լինելով լուրջ դիվանագետ, նախ սեփական շահին են նայում, ու այս պարագայում նրանց համար մանր զոհերը ոչինչ են: Այսինքն մեր հակառակորդը մարդկային ռեսուրս կորցնելով չի նեղվում ու իր առաջ զոհ տալու խնդիր չի դնում:
«Մենք ոչ միայն պատրաստ ենք դիմագրավելու այս պատերազմում, այլ կասեյի, որ Ալիևը կանի Էյչիբեյի սխալը և հայոց եռագույնը կծածանվի Բաքվում»,-եզրափակեց ազատամարտիկը: