Տիկին՝ Վովա չի, այլ պարոն Գասպարյան … /վիդեո/
՛՛Վովային կանչեք հետը խոսամ, ես միայն Վովայի հետ պիտի խոսամ: Ինձի մենակ Վովանա պետք՛՛,-այսօր կառավարության մոտ Երևանի փոխոստիկանապաետ Վալերի Օսիպյանի հետ բանավեճում բղավում էր՝ բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը:
՛՛Տիկին՝ Վովա չի, այլ պարոն Գասպարյան , չի կարելի հանգստացեք՛՛,-փորձում էր կնոջը հանդարտեցնել Օսիպյանը: Իրինա Ղազարյանը սակայն բղավում էր և արդարություն պահանջում:
՛՛Ամոթա լավ էլի Ձեզ հետ նորմալ խոսել չի լինում, չեք ամաչում: Ձեզ հետ դժվարա ու դուք ի վիճակի չեք խոսել՛՛,-ասաց Օսիպյանը:
՛՛Մի ստախոս էլ դուք եք, ես Ձեզ չեմ վստահում՛՛,-Օսիպյանին դիմեց Իրինա Ղազարյանը
Ավելի ուշ Իրինա Ղազարյանը պատմեց, որ օրեր առաջ մի ոստիկան մոտեցել է իրեն և ասել, որ իր տղային սպանել է հրամանատարը: Նույն պահին՝ ինքը փորձել է պարզաբանում սատանալ ոստիկանից ու աղմուկ է բարձրացել: Հետո երբ փորձել է գտնել ոստիկանին, ասել են, որ նա այլևս համակարգում չի աշխատում:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: