Սրբազանը գիշերը սահմանին էր. հորդորում է
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շարունակում է իր երկրային առաքելությունը ու շարունակ փորձում լինել բոլոր այն վայրերում, որտեղ Աստծո հավատքով խաղաղություն է ծնվում: Խաղաղությունը նախ և առաջ հոգում պետք է լինի: Henaran.am-ի հավաստի տեղեկությամբ Բագրատ Սրբազանը ողջ գիշեր սահմանին է եղել` խաղաղ բնակչի ու զինվորի կողքին: Ավելի ուշ Սրբազանը facebook-ի իր հանրագրում գրառել է.
«Սիրելիներ,
Երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանպահ գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձր ոգով:
Այսու նաև, մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել!!! Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար:
Հ.Գ Նշենք, որ սեպտեմբերի 2-ից սկսած հակառակորդը կրակ է բացել նաև բնակավայրերի ուղղությամբ: Սեպտեմբերի 3-ի ուշ երեկոյի դրությամբ կար մեկ վիրավոր Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից և երեք վիրավոր նույն մարզի Վազաշեն գյուղից: