22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ինչու՞ են թաքցնում Լաչինի ազատագրման մանրամասները. բացահայտ ճշմարտություն /վիդեո/

1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը` այժմ Բերդաձոր: Բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանեցին ”Կյանքի ճանապարհ”: Հետախույզ վետերանների միություն” ՀԿ  նախագահ Սուրեն Կարապետյանը այդ ճանապարհը նվաճած ազատամարտիկների թվում էր:

Սուրեն Կարապետյանը գիտի ավելին, այնքան ինչի մասին առ այսօր չի խոսվել:

Լաչինի ազատագրումը և դրա ստատեգիական նշանակությունը առ այսօր չեն լուսաբանվել: Կանցնեն տարիներ ու կենդանի վկաները այլևս չեն պատմի մահի ու արյան գնով նվաճված ազատության մասին:

“Լաչինի գրավումը բավականին բարդ գործողություն էր, որի պատասխանատվությունը իրենց վրա չվերցրին պետական այրերը: Լաչինի ազատագրումը բոլորովին կապ չուներ Շուշիի ազատագրման հետ: Այն անգամ պլանավորված չի եղել…”,- Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում նշեց Սուրեն Կարապետյանը:

Նա նկատեց, որ Լաչինի ազատագրման ժամանակ Վազգեն Սարգսյանը որոշում կայացրեց, ըստ որի մեր ղեկավարությունը պատասխանատվություն չկրեց:

Սուրեն Կարապետյանը անդրադարձավ ռազմական բավականին կարևոր այս գործողության մանրամասներին: Չլուսաբանված տվյալների առանցքից պարզվեց դեռևս թարմ պատմությունը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ