26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Բանակում մահացած Արտակ Նազարյանի հարազատները նախագահականի մոտ էին /վիդեո/

Նախագահական նստավայրի առաջ  այսօր  բողոքի ակցիա էին կազմակերպել 2010 թ.-ի հուլիսի վերջին մահացած, Տավուշի մարզի “Մեհրաբներ” զորամասի սպա Արտակ Նազարյանի հարազատները: Ըստ կազմակերպիչների,  ակցիան նպատակ ունի հասարակական ուշադրություն սեւեռել Իջեւանում տեղի ունեցած դատական գործընթացի վրա: Նազարյանի բարեկամները համոզված են, որ իսկական մարդասպաները դրսում են եւ դատավարությունն անցնում է կոպիտ խախտումներով: Մահացած սպայի քույրը՝ Ծովինար Նազարյանը […]

Քաղաքական վտարանդի Վանոյի որակն այլ էր. դիմել բոլորին/վիդեո/

“Մոտ յոթ հազար երկու հարյուր երեսունմեկ ստորագրություն է հավաքվել Վանո Սիրադեղյանի հետ բերման համար:  Նրանց անունից շնորհավորում եմ Վանոյի ծնունդը”,-ասաց “Ելք” շարժման նախաձեռնող, կինովավերագիր Վարդուհի Սիմոնյանը: Դերասանուղի Կարինե Ջանջուղազյանն էլ իր հերթին շնորհավորեց` ասելով, որ համոզված է, որ ձայնը կհասնի անձամբ Վանոյին: “Հայ մարդու որակն է, որ ես մասնակցեցի այս նախաձեռնությանըմ անառողջ կլիներ, եթե հայ […]

Ամոթ դատավորներին. ՀԱԿ ակտիվիստների պատիժը չփոխվեց

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, դատավորներ Մհեր Արմաղանյանի ու Լիլիթ Թադեւոսյանի մասնակցությամբ, այսօր` անոփոխ է թողեց Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը: Դատավարության մասնակիցները վճռի հրապարակումից հետո սկսեցին վանկարակել “ամոթ, ամոթ”, ինչպես նաեւ վիրավորական արտահայտություններ դատավորների եւ դատախազ Հակոբ Մարտիրոսյանի հասցեին: Ամբաստանյալների պաշտպանները նշեցին, որ վճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան: […]

Արդարադատության նախարարությունը խախտել է օրենքը՝ գործելով ի շահ ‘Նաիրիտ’-ի

Նաիրիտ գործարանի նախկին աշխատակից Կարեն Իսրաելյանը դիմել է դատարան գործարանի կողմից տարիներ շարունակ իրեն չվճարված աշխատավարձի գումարը ստանալու համար։  Դատարանը կայացրել է բռնագանձնման վճիռ, որի հիման վրա  Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը /ԴԱՀԿ/ կատարողական վարույթ է հարուցել։ Արդյունքում արգելանք է դրվել գործարանին պատկանող գույքի վրա, այնինչ ըստ օրենքի արգելանքը պետք է դրվեր դրամական միջոցների […]

“Մեզ մեյմուն են սարքել….”. բողոքի ալիք դատարանում /վիդեո/

Երկուշաբթի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, “Բանդա”-ի գործի դատական նիստին, երբ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը նիստը սկսելուց ընդամենը երկու րոպե  անց  հայտարարեց այն հետաձգելու մասին,  մեղադրյալների հարազատները սկսեցին բարձրաձայն դժգոհել: “Մեզ մեյմուն են սարքել, կանչում են դատարան, հետո թե գնացեք: Սա նկարեք, սա գրեք, թե չէ գրում եք բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյան: Ով ա […]

ՀԱԿ ակտիվիստների ճակատագիրը` վաղը

Վերաքննիչ դատարանում Հայ ազգային կոնգրեսի  ակտիվիստների դատավարությանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանն դահլիճից հեռացրել էր երեք ամբաստանյալի Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, Դավիթ Քիրամիջյանին:Ըստ դատավորի, վերջիներս չեն կարողանում իրենց դրսեւորել ինչպես կարգն է: Դահլիճը դրանից հետո, որպես բողոքի նշան լքեց նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանը: Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդություններն ու անցավ խորհրդակցական սենյակ: Վաղր կայանալքի նիստում Վերաքննիչ […]

Ցույց` խոշտանգումների ենթարկված հարսի գործով

Նոյեմբերի 13-ին ժամը 13:00-ին «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության» կոալիցիան կազմակերպում է ցույց` Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջև` Մարիամ Գևորգյանի գործով: Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել […]

Բանդայի գործով դատավարությունը հետաձգվեց

Նոյեմբերի 12-ին, ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ պիտի շարունակվեր հայտնի  “Բանդա”-ի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Փաստաբան Ոսկանյանը Վերաքննիչ դատարանում դատական նիստ […]

Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է:  Հիշեցնենք, որ նա հետախուզման մեջ էր, եւ ըստ գործող կարգի, հետախուզման մեջ գտնվողների նկտմամբ կիրառվում է կալանքը: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել   Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասերով /ապօրինի զենք, զինամթերք […]

Հայհոյել է եւ կոտրել ոստիկանության բաժնի ապակիները

Նոյեմբերի 11-ին, ժամը 02.10-ին,  ոմն Ղազարյանից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակում կրակոցի ձայներ են հնչում:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից, և դեռևս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի