ՀԱԿ ակտիվիստների ճակատագիրը` վաղը
Վերաքննիչ դատարանում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դատավարությանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանն դահլիճից հեռացրել էր երեք ամբաստանյալի Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, Դավիթ Քիրամիջյանին:Ըստ դատավորի, վերջիներս չեն կարողանում իրենց դրսեւորել ինչպես կարգն է:
Դահլիճը դրանից հետո, որպես բողոքի նշան լքեց նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանը: Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդություններն ու անցավ խորհրդակցական սենյակ: Վաղր կայանալքի նիստում Վերաքննիչ դատարանը կհրապարակի վճիռը:
ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բեկանել են Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը: Ըստ այդմ, Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Նրանք մեղադրվում են անցած տարի օպերայի տարածքում ոստիկանների հետ ընդհարում ունենալու մեջ: