“Մեզ մեյմուն են սարքել….”. բողոքի ալիք դատարանում /վիդեո/
Երկուշաբթի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, “Բանդա”-ի գործի դատական նիստին, երբ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը նիստը սկսելուց ընդամենը երկու րոպե անց հայտարարեց այն հետաձգելու մասին, մեղադրյալների հարազատները սկսեցին բարձրաձայն դժգոհել:
“Մեզ մեյմուն են սարքել, կանչում են դատարան, հետո թե գնացեք: Սա նկարեք, սա գրեք, թե չէ գրում եք բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյան: Ով ա ասել Արտուշը բանդայի պարագլուխ ա, դեռ չի հաստատվել, արդեն եզրակացնում են”,-լրագրողներին դիմեց ամբաստանյալի քույրը` Անահիտ Հակոբյանը: Վերջինիս խոսքով, ինչ բանդա կարող է լիենլ, բոլորն էլ հիվանդ տղերք են, ուզում են սարքեն գլխներին:
Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին), Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, դատական նիստը դատավոր Մխիթար Պապոյանն հետաձգեց պաշտպան Ստեփան Ոսկանյանի չներկայանալու պատճառով: Դատաքննության այս փուլում ցուցմունք են տալիս տուժողները:
Ամբաստանյալների հարազատների բողոքը դիտեք տեսանյութում: