14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բանդայի գործով դատավարությունը հետաձգվեց

Նոյեմբերի 12-ին, ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ պիտի շարունակվեր հայտնի  “Բանդա”-ի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:

Փաստաբան Ոսկանյանը Վերաքննիչ դատարանում դատական նիստ ունենալու պատճառով չէր ներկայացել այս նիստին: Նրա գործընկերներն ասացին, որ կես ժամ ուշանալու է: Դատավոր Մխիթար Պապոյանը սակայն հայտարարեց, որ այդքան չի կարող սպասել, եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 19-ը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ