09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բանակում մահացած Արտակ Նազարյանի հարազատները նախագահականի մոտ էին /վիդեո/

Նախագահական նստավայրի առաջ  այսօր  բողոքի ակցիա էին կազմակերպել 2010 թ.-ի հուլիսի վերջին մահացած, Տավուշի մարզի “Մեհրաբներ” զորամասի սպա Արտակ Նազարյանի հարազատները:

Ըստ կազմակերպիչների,  ակցիան նպատակ ունի հասարակական ուշադրություն սեւեռել Իջեւանում տեղի ունեցած դատական գործընթացի վրա: Նազարյանի բարեկամները համոզված են, որ իսկական մարդասպաները դրսում են եւ դատավարությունն անցնում է կոպիտ խախտումներով:

Մահացած սպայի քույրը՝ Ծովինար Նազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցերին, որոնց պատասխանները, ըստ տուժողի իրավահաջորդի` պատկան մարմինները չեն ուզում պարզել: Մասնավորապես, որ Արտակն ինչքան փափմուշտ ստացել էր մոտն էր, առգրավվել է:

“Այդ դեպքում եթե ինքնապան է եղել, պիտի պակասեր գոնե մի փամփուշտ կամ չեն պարզաբանվել Նազարյանի մահվանից վեց ժամ առաջ տեղի ունեցած դեպքերի հանգամանքները, Նազարյանի վաշտի հրամանատարի հետ տեղի ունեցած կոնֆլիկտի հանգամանքները, որը սպառնացել էր, որ  պետք է գա եւ Նազարյանի “հարցերը լուծի”,-ասաց Ծովինարը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ