Քաղաքական վտարանդի Վանոյի որակն այլ էր. դիմել բոլորին/վիդեո/
“Մոտ յոթ հազար երկու հարյուր երեսունմեկ ստորագրություն է հավաքվել Վանո Սիրադեղյանի հետ բերման համար: Նրանց անունից շնորհավորում եմ Վանոյի ծնունդը”,-ասաց “Ելք” շարժման նախաձեռնող, կինովավերագիր Վարդուհի Սիմոնյանը: Դերասանուղի Կարինե Ջանջուղազյանն էլ իր հերթին շնորհավորեց` ասելով, որ համոզված է, որ ձայնը կհասնի անձամբ Վանոյին: “Հայ մարդու որակն է, որ ես մասնակցեցի այս նախաձեռնությանըմ անառողջ կլիներ, եթե հայ մարդը չմասնակցեր այս ստորագրահավաքին”,-ասաց դերասանուհին: Ըստ Վարդուհի Սիմոնյանի, մշակույթը միշտ քաղաքականությանն է կցված եղել, բայց հիմա պիտի փոխենք: “Մշակութայաին գործիչները իրավունք չունեն ֆայլաբազարներ անելու, չպետք է մտնել սրա կամ նրա հովանու ներքո: Պետք չի կցորդ լինել”,-ասաց նա:
Վ. Սիմոնյանը բորբոքվեց լրագրողի այն հարցից, թե ինչու այս պահին Վանոյի հետ բերելու ստորագրահավաքը սկսելուն: “Դուք սկսեիք, տասներկու տարի է, նա չկա, ես էլ եմ մտածում խի ես, ով եմ ես Վանոյի համար: Բայց մեկը պիտի աներ”,-ասաց Սիմոնյանը: Դերասանուհին եւ կինովավերագիրը անդրադարձան Վանոյի կառավարման տարիներին, մասնավորապես նշելով, որ մշակույթի գործիչները այդ ժամանակ ապրում էին: “Ինչու են սեւեռել մշակույթի մարդու վրա, այդ մարդու հանցանքը դեռ ապացուցված չի, ինչու պիտի չպայքարեմ նրա վերադարձի համար”,-ասաց Ջանջուղազյանը:
Վերջում “Ելք” շարժումը տարածեց հայտարարություն, ըստ որի մոտ յոթ հազար հոգու անունից խնդրում եւ պահանջում են բոլորին, հետ բերել Վանոյին հանուն Հայաստանի Հանրապետության: