26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայկ Խանումյանի գործով կան ձերբակալվածներ

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների  կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։ Մ.Սահակյանը և Ս.Ավանեսյանը ձերբակալված են։ Իրականացվում են համապատասխան միջոցառումներ […]

Ծեծել են, որ խոստովանի չկատարած հանցագործությունը.կալանավորի հաղորդումը

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 7-ին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ նույն բաժնի մի շարք ծառայողներ եւ Շիրակի մարզային վարչության ծառայողն իրեն մեղադրել են անծանոթ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ: ՀՔԾ-ից հայտնում են, որ այնուհետեւ ոստիկանության […]

Որդին հորը դեղորայք էր ներարկել և խեղդամահ արել /վիդեո/

Մայիսի 25-ին, ժամը 11.35-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի 4/2 շենքի բնակարաններից մեկում մահացած մարդ կա: Ահազանոգողը մահացողի որդին էր՝ 42-ամյա Արմեն Առաքելյան: նա նշել է, որ հայրը՝ 80-ամյա Հայկարամ Առաքելյանը, հանկարծամահ է եղել: Ոստիկանությունը դիակի վրա բռնության հետքեր է հայտնաբերել: Դիակի աչքին հայտնաբերվել է արնազեղման հետք, իսկ մարմնի տարբեր մասերին՝ […]

Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հետ կապված իրավական հիմք չունեմ.ՄԻՊ/վիդեո/

«Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հետ կապված ես այս պահին իրավական հիմք չունեմ նման պնդում անելու, որովհետեւ այն գործերը, որոնց վերաբերյալ հետաքրքրվում եք, դեռեւս քննության փուլում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրվունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Բոլոր հարցերով ուսումնասիրություններ կատարում ենք, քննարկումներ են ընթանում: Առանձին գործեր կային, որոնց քննության ընթացքին շարունակում ենք հետեւել»,-ընդգծեց Թաթոյանը : […]

Ահաբեկչություն Իսրայելում․ կան զոհեր /վիդեո/

Ահաբեկչական ակտ է տեղի ունեցել Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում։ Ահաբեկիչները կրակ են բացել սրճարանի հաճախորդների ուղղությամբ, ինչի արդյունքում 4 զոհ կա, 6 վիրավոր։ Հարկ է նշել, որ այս տարվա ընթացքում Թել-Ավիվում սա արդեն երրորդ ահաբեկչական գործողությունն է։ Մանրամասները՝ տեսանյութում  

Հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն

ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված մեծածավալ  օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների  արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի  պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք: Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ  քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ  վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական […]

Բժշկուհին և բուժքույրը ձերբակալվել են՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ նորածնի առքն ու վաճառքը կազմակերպելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական քննության տվյալներով՝  նորածնի առքն ու վաճառքն իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ինչը կազմակերպելու կասկածանքով  2016թ. հունիսի 8-ին ձերբակալվել են Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանն […]

ԻՊ ահաբեկիչները սպառնում են պայթեցնել Եգիպտական բուրգերը /ֆոտո, վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որում ասել են, որ պատրաստվում են պայթեցնել Եգիպտական բուրգերը, գրում է The Daily Mail-ը։ Տեսանյութում ներկայացնում են, թե ինչպես են պայթեցնելու հանրահայտ բուրգերը։

Առեղծվածային սպանություններ. սարսափ Էջմիածնում. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ի տեղեկություններով վեր­ջին մի քանի օրերին Արմավիրի մարզի էջ­միածին քաղաքում առեղծվածային սպանու­թյան եւ ինքնասպանության դեպքերը վախի մթնոլորտ են ստեղծել: Ինչպես արդեն տեղե­կացրել ենք հունիսի 5-ին սպանվել էր էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Պատուրյանը: Անհայտ անձը էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ էր արձակել Համլետ Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված