24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Զինծառայողի դին հայտնաբերվել է ժայռի տակ՝ քարափի մեջ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին: Կատարվել են դեպքի վայրի […]

ՊՊԾ գունդը գրավելու գործով կա 60 մեղադրյալ, որից 50-ը կալանավորված է. ՀՔԾ-ն մանրամասնում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՔԾ-ից  հայտնում են, որ քրեական գործին միացվել են նաեւ ՀՀ ՊՆ N զորամասի […]

Հանցագործությունը 2 օր անց բացահայտվեց

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են 1973 թ. ծնված Արմենուհի Դ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկի քարտ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից […]

Անի Հովհաննիսյանի դեպքում ապօրինի որոշում է կայացվել.կբողոքարկի

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկին 2 ամսով երկարաձգել է շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից: «Հիմքում դրել են այն հանգամանքը, որ իբր ազատության մեջ լինելով՝ կարող է հրապարակումներ կատարել: Բայց սա ապօրինի որոշում է»,-ընդգծեց պաշտպանը: […]

Ողջ-ողջ այրել է եղբորը /ֆոտո/

2008-ին Ռուսաստանը ցնցվեց սարսափելի պատմությունից։ Մայրն ու խորթ հայրը 8 տարեկան տղային՝ Գադելին, պահում էին շան բնում՝ շղթայակապ։ Երբ հարեւանուհին ականատես եղավ այս ամենին, այդ պահին տղայի խորթ հայրը, հարազատ մայրն ու խորթ եղբայրները նայում էին նրան, ծիծաղում ու ասում՝ ուզում ես ուտել, հաչա․․․ Դեպի վայր ժամանած ոստիկանությունը պարզեց, որ տղային պարբերաբար պատժել են այդ […]

Վարորդը փողոց է նետել ուշաթափված ուղեւորին /վիդեո/

Նովոսիբիրսկում շոկային միջադեպ է տեղի ունեցել։ Կանգառներից մեկում վարորդը դուրս է նետել ուշագնաց եղած ուղեւորին, նրան թողել փողոցում ու հանգիստ հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել, որոնք տեղ են հասել կես ժամ անց։ Տղամարդն այդքան ժամանակ մնացել է փողոցում ընկած։   Տեղի ունեցածի տեսագրությունը հայտնվել է համացանցում։

Ոստիկանության ծառայությունների կատարելագործման աշխատանքները շարունակվում են. հերթական նորամուտները

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի հիմնանորոգված մասնաշենքերի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն շենքում է տեղակայված նաև Անձնագրային ու վիզաների վարչության Դավթաշենի անձնագրային ծառայությունը: Ոստիկանության պետը շրջեց հարմարավետ ու լուսավոր աշխատասենյակներում, աձնագրային ծառայությունում ծանոթացավ քաղաքացիներին սպասարկելու պայմաններին,  բավարար գնահատեց հերթապահ մասի տեխնիկական հագեցածությունը, գոհունակություն հայտնեց աշխատանքային պայմանների կապակցությամբ, […]

Սպանված կուրսանտի հայրը ստացել է նախագահին ուղղված նամակի պատասխանը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը ստացել է ՀՀ նախագահին ուղված նամակի պատասխանը, որով բողոքում էր գործի հետաձգումների ու սպանությանն առնչվող մարդկանց՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքի դեմ։ «Նախագահականից պատասխանը եկել էր դատարան, դատավորին հանձնարարել էին, որ ինքը պատասխանի։ Ինքն էլ ասաց, որ գործն ընթանում է փուլ առ փուլ, հետագայում կանդրադառնան նրանց […]

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը սեպտեմբերի 1-ից հացադուլ է հայտարարել։ Այս մասին տեղեկացանք  Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Բարսեղյանը պահանջում է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել խմբի այն անդամներին, որոնք հրազենային վիրավորում են ստացել: Ըստ հանրային կապերի բաժնի աշխատակիցների՝ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է:

54-ամյա մորն սպանած որդին զղջացել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2016 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09:50-ին, Լուսաղբյուր համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դիակ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի