04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սուպերմարկետի ավտոկայանատեղից մոտոցիկլետ փախցնողը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղից ոմն Հայկ փախցրել է Գառնիկ Ի.-ի մոտոցիկլետը: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանություն լրատվության վարչությունից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկը 1992 թ. ծնված Տիգրան Ս.-ն է, որը անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մոտոցիկլետը վարելու նպատակով վերցրել է, որից հետո սեպտեմբերի 5-ին, ժամը 1.30-ին, վերադարձրել տիրոջը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ