20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի կողմից վիճարկվող հոդվածները

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: ՍԴ-ն որոշեց, որ վիճարկվող հոդվածները` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը, 288-րդ […]

Ջավախքում 19-ամյա աղջիկը կախվելու միջոցով ինքնասպան է եղել

Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ Բալխո գյուղում օգոստոսի 26-ին սեփական տան ցախանոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն գյուղի 19-ամյա բնակչուհին: Աղջկան կախված վիճակում հայտնաբերել են ընտանիքի անդամները: 19-ամյա աղջիկն այս տարի էր ընդունվել Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Նրա ինքնասպանություն գործելու պատճառների մասին համագյուղացիներն ու ընտանիքի անդամները ոչինչ չգիտեն: 19-ամյա աղջկան հուղարկավորել են օգոստոսի 30-ին՝ Բալխո գյուղում: […]

Չօգնեցին. Ժողովուրդ

ՀՀ արդարադատության նախարարու­թյունում քննարկել են Շուշիի առանձ­նակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավոր­ված Ներսես Պողոսյանի մոր` Սաթենիկ Պողոսյանի’ՀՀ արդարադատության նա­խարար Արփինե Հովհաննիսյանին հասցեագրված դիմումը, որով նա խնդրել է իրեն աջակցել` որդու ազատ արձակմա­նը հասնելու հարցում: Տիկին Սաթենիկն ասաց, որ արդարադատության նախարարու­թյունից իրեն գրավոր պատասխանել Են, թե իր կողմից բարձրացված հարցն իրենց իրավասություններից […]

Հետախուզվող Արուսյակին գտել են Քարաշամբ գյուղի տներից մեկում

Օգոստոսի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արուսյակ Ս.-ին, որը օգոստոսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի /գողության հանցակցելը/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:

Տավուշում երկու քաղաքացի զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Գնել Ա.-ն օգոստոսի 31-ին կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի՝ 14, 7,62 մմ տրամաչափի կարաբինի 7 փամփուշտ և «ՌԳ-42» տիպի նռնակ, իսկ 1984 թ. ծնված Ալիկ Բ.-ն՝ «ԻԺ-18-Ե» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական […]

Դատապարտյալը մեղադրել է ՔԿՀ աշխատակցին՝ իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ

ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ց.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 28-ին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահանջել է հանձնել բջջային հեռախոսը, որից ինքը հրաժարվել է՝ փորձելով այն պատուհանից դուրս նետել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից   հայտնում են, որ այդ պատճառով հիշյալ ծառայողը ոլորել է թեւերը եւ բռնություն կիրառել իր […]

Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում 13-ամյա տղային կախված են գտել

Այսօր՝ ժամը 22:50-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին: Փաստի առթիվ ավագ քննիչ Ն. Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը եւս նորմալ է անցել

«Սասնա ծռերի» կալանավորված անդամ Աշոտ Պետրոսյանի (նկարիչ Աշոտ) վիրահատությունն ավարտվել է. ինչ նախատեսված էր, բավականին որակով կատարվել է, տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը: Նրա խոսքով, 1-2 օր նա կմնա վերակենդանացման բաժանմունքում. «Կարծում եմ, 1-2 օրվա ընթացքում  արդեն հիվանդին […]

28 ամյա երիտասարդ է դանակահարվել.վիճակը ծանր է

Երեւանում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել դանակահարություն: Օգոստոսի 28-ին, ժամը 02:00-ի սահմանում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներից մեկը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: 28-ամյա տղամարդն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու: 28-ամյա Տ. Շ.-ն գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է  ծանր:

Առաջին ատյանի դատարանների դատավորներին «պադստավկա» են արել.Հրապարակ

«Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները նեղսրտած են: Բանն այն է, որ «Սասնա ծռերի» անդամներին եւ այդ օրերի ակցիաների կազմակերպիչներին ձերբակալելիս ու դատարան կալանքի սանկցիայի համար դիմելիս ապացույցների խնդիր է եղել, հաճախ կալանքի սանկցիա են տվել պարզապես նախաքննական մարմնի գրության եւ վերեւից իջած հրահանգի պատճառով: Եվ այս դեպքերի միջազգային խիստ արձագանքի պարագայում դժվար է մարդկանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի