20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սեռական հարաբերություն` 16 տարին չլրացած անձի հետ .հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 28-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Քարակերտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել օգոստոսի 15-ից Տաշիրի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող, […]

Երեւանում կեղծ համերգի տոմսեր վաճառելու դեպքով քրգործ է հարուցվել

Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված կեղծ համերգի տոմսեր վաճառելու դեպքով քրեական գործ է հարուցվել, 2 անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ քննչական կոմիտեն: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 34-178-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձնաց կողմից): Քրեական գործի շրջանակում արդեն կատարվել են հարցաքննություններ, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: […]

Հետախուզվողներից մեկը ներկայացավ կամավոր, մյուսին՝ հայտնաբերեցին

Ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Ջամալ Թ.-ն, ով 2011 թ. դեկտեմբերի 30-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ո.-ին, ով հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ […]

Սարի թաղի գործով կալանավորված Գարիկ Առուստամյանն ազատ է արձակվել

Սարի թաղում հուլիսի 29-ին անկարգությունների գործով կալանավորված Գարիկ Առուստամյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Վերաքննիչը որոշումը կայացրել է օգոստոսի 26-ին: Գարիկ Առուստամյանին մեղադրանք էր  առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ […]

Որպես անհայտ կորած որոնվող 36-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 30-ին հաղորդվել էր 1980 թ. ծնված Հայկ Թոռչյանի անհայտ կորելու մասին: Օգոստոսի 25-ին, ժամը 10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերջինս հայտնաբերվել է Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/6 շենքի մոտ և ներկայացվել քննչական բաժին: Կատարվում է քննություն:

Մոսկվայում բանկը գրավելու փորձ կատարած հայ գործարարը բանտում հացադուլ է հայտարարել

Մոսկվայում դատարանը օգոստոսի 26-ին 2 ամսով կալանավորել է հայ գործարար Արամ Պետրոսյանին, ով մեղադրվում է մայրաքաղաքի կենտրոնում «Սիթիբանկի» բաժանմունքը գրավելու համար: Այդպիսով բավարարվել է քննության միջնորդությունը: Բողոքելով կայացված որոշման դեմ` գործարարը չոր հացադուլ է հայտարարել, փոխանցում է Интерфакс-ը: Դատավոր Թերեզա Ժրեբեցը որոշում է կայացրել բավարարել քննության միջնորդությունը` Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը մինչև հոկտեմբերի […]

«Սասնա ծռեր»-ին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ

Այսօր՝ օգոստոսի 26-ին վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը, նշեց, որ այս ամենը քաղաքական տիրույթում է և որևէ հիմք չկա, որ Արթուր Սարգսյանը օժանդակել է Սասնա ծռերին:  

Քրեական հետապնդում Է հարուցվել ևս երկու քաղաքացիների նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ.հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդհոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդհոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեականլիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողներիմասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու […]

Ռուս սպան մեքենայով շրջվել է ձորակը. զոհվել է հայ զինծառայողը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ օգոստոսի 25-ին, ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից […]

Արամ Պետրոսյանին մոսկովյան բանկում պատանդներ վերցնելու մեղադրանք է առաջադրվել

Քննիչներն այսօր՝ օգոստոսի 26-ին մեղադրանք են առաջադրել Մոսկվայի կենտրոնում Citibank-ի մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: «Արամ Պետրոսյանը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ժ» կետերով (ավելի քան երկու անձանց առարկան որպես զենք օգտագործելով պատանդ վերցնելը)»,- հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի