20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարած տղամարդն ինքնասպանություն է գործել

Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող տղամարդն ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 45-ամյա Վարդան Եսայանի դին հայտնաբերվել է Դիլիջանի Շամախյան թաղամասի Խնձորուկ հանդամասում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել այն հրացանով, որով սպանության փորձ էր կատարել եղբոր կնոջ նկատմամբ: Նշենք, որ Վարդան Եսայանը գտնվում էր հետախուզման մեջ: Առավել մանրամասն […]

Վերաքննիչը հետաձգեց Արայիկ Խանդոյանի խափանման միջոցի բողոքարկման հարցով նիստը

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին բողոքի քննությունն այսօր` օգոստոսի 22-ին, Վերաքննիչ դատարանը հետաձգեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը` նշելով, որ Արայիկ Խանդոյանը ցանկություն է հայտնել ներկա գտնվել բողոքի քննությանը, ինչի վերաբերյալ դատարանը չէր հասցրել համապատասխան մարմին գրություն ուղարկել: Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին […]

Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին եւ վնասել նրանց տեխնիկան. ՀՔԾ

2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ […]

Կրակոցներ Վերին Արտաշատում

Օգոստոսի 20-ին, ժամը 19.57-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 55-ամյա Մարինե Գ.-ի տան վրա զինված հարձակում է կատարվում: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 20.10-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարինե Գ.-ն եւ հայտնել, որ Կարեն Ս.-ի հորեղբոր որդին Վերին Արտաշատ գյուղում կրակել է […]

Գերմանիայի ինտերպոլի կողմից հետախուզվում էր

Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սուրեն Ջ.-ին։ Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ԳԴՀ քրեական օրենսգրքի 249, 250, 25 հոդ. /ավազակային հարձակում/ մեղադրանքով:

Գյումրեցի կինը հանձնեց զինամթերքը

Ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Սվետլանա Մ.-ն եւ կամավոր հանձնել «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող փամփուշտ եւ 5,45 մմ տրամաչափի 36 փամփուշտ: Կինը հայտնել է, որ զինամթերքը հայտնաբերել է իրենց տան նկուղից՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Զինամթերքը հանգուցյալ ամուսինն իր հետ բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելուց հետո:

Սպանել են, թե՞ «դոզաի» տակ է մնացել. մանրամասներ

Եղվարդ քաղաքում երեկ հայտնաբերված Ռ.Մ-ն հարևանների հաղորդմամբ թմրամոլ է եղել: Այս մասի Henaran.am-ը տեղեկացավ նրա վարձակալած տան հարևաններից: «Մեր իմանալով տանից ներարկիչներ են գտել, բայց հարևաններով դա վաղուց էինք կասկածում: Չգիտենք սպանել են, թե՞ դոզա տակ է մնացել»,-ասաց Ա.Մ-ն: Նշենք, որ ԱԻՆ-ում ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ […]

Երեք երիտասարդի բռնաբարության մեջ մեղադրող 20–ամյա աղջիկը դատապարտվել է

Իր համագյուղացի երեք տղաների նկատմամբ սուտ մատնություն կատարելու եւ նրանց իրեն բռնաբարելու մեջ մեղադրող Արտաշատի 20–ամյա բնակչուհին դատապարտվել է 6 ամիս ժամկետով ազատազրկման: 20–ամյա աղջիկը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ իր համագյուղացի Վ.Գասպարյանն իր կամքին հակառակ հյուրանոցում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, իսկ ավելի ուշ Լ.Եգանյանը եւ Դ. Համբարյանը՝ Աչաջուր գյուղում գտնվող իր տատիկի […]

Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է. փաստաբանը ահազանգում է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է. արդեն 3-րդ օրն է՝ նա չի կարողանում շարժել ոտքի մատները, իսկ վիրահատությունն անհասկանալի պատճառներով հետաձգվում է: Այս մասին հայտնում է Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը: Հովհաննես հարությունյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ […]

Արարատ Խանդոյանի փաստաբանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածայաին անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված  Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել: Փաստաբանի խոսքով՝  քննիչը  ներկայացրել է փորձաքննության արդյունքները, որոնք ըստ փաստաբանի՝ որեւէ առնչություն չունեն իր պաշտպանյալի հետ: Նշենք, որ Արարատ Խանդոյանին, որ «Սասնա ծռերի» անդամ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի