Երեք երիտասարդի բռնաբարության մեջ մեղադրող 20–ամյա աղջիկը դատապարտվել է
Իր համագյուղացի երեք տղաների նկատմամբ սուտ մատնություն կատարելու եւ նրանց իրեն բռնաբարելու մեջ մեղադրող Արտաշատի 20–ամյա բնակչուհին դատապարտվել է 6 ամիս ժամկետով ազատազրկման:
20–ամյա աղջիկը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ իր համագյուղացի Վ.Գասպարյանն իր կամքին հակառակ հյուրանոցում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, իսկ ավելի ուշ Լ.Եգանյանը եւ Դ. Համբարյանը՝ Աչաջուր գյուղում գտնվող իր տատիկի տան հետնամասում սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:
Դատաքննության ընթացքում 20 ամյա աղջիկը պատմել է, երբ եղել է իր տատիկի տանը, իրեն զանգել է իր համագյուղացի Դ.-ն, անհանգստացրել, որից հետո ինքն ու իր տատիկը դիմել են ոստիկանություն։ Իսկ տուժող Լ.-ն սպառնացել է, որ իր նկարներն ունի եւ դրանք գյուղում կտարածի, որից հետո ինքը տատիկի տնից դուրս է եկել եւ Լ–ն բռնի ուժով տիրացել է իրեն։
Իսկ գործով տուժող Վ.-ն հայտնել է, որ ամբաստանյալի հետ սեռական հարաբերությունը եղել է իրենց երկուսի կամքով, ինչը տեղի է ունեցել մեկ անգամ` հյուրանոցում:
Դատարանը մեղավոր է ճանաչել 20–ամյա աղջկան, սակայն նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել եւ անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար: