24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եղվարդ քաղաքում 45 ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի տներից մեկում երեկ՝ օգոստոսի 19-ին, տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին Henaran.am-ը  տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: ԱԻՆ-ում ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ  դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ […]

Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ 1.5 մլն գրավի դիմաց Դավիթ Սանասարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը. «Դավիթ Սանասարյանը համապատասխան ընթացակարգից հետո ազատ կարձակվի։ Գրավի չափը սահմանել է դատարանը։ Սանասարյանը ևս մասնակցում էր դատական նիստին»։ Մյուս փաստաբան Ռոբերտ Ռևազյանն էլ ասաց, որ գնում են գրավը […]

Մեղադրանքը չի վիճարկել

Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը չի վիճարկել իր պաշտպանյալ Վալերի Պերմյակովին ներկայացված` Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրանքը: Մեղադրյալ Վալերի Պերմյակովը մեղադրվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության համար (104 հոդված, 2-րդ մաս, պարբերություն` 5 եւ 8), ավազակային հարձակման (175 հոդված, 3-րդ եւ 4-րդ մաս), սահմանն անօրինականորեն հատելու փորձի համար (34-329 հոդվածներ, մաս 1-ին): Փաստաբանը հիշեցրել է, […]

Դատարանը բավարարեց միջնորդությունն՝ Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի դատական հաջորդ նիստին

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր լսում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու միջնորդությունը: Սակայն նրա փաստաբան Լուսինե Սահակյանն նշել է, որ գործը նախագահող դատավորը բավարարել է իրենց՝ դատական նիստը հետաձգելու միջնորդությունը: Ղուկասյանի պաշտպանները ցանկանում են, որպեսզի իրենց պաշտպանյալը ներկա գտնվի դատական նիստերին: Հիշեցնենք, որ […]

Հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով

Օգոստոսի 19-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն, որը 2005 թ. սեպտեմբերի 1-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 359 հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 3-րդ մասի և 112 […]

Թաթուլ Թամրազյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ բողոքը մերժվեց

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռերի» անդամ Թաթուլ Թամրազյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը: Նշենք, որ Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ […]

Կալանավորվել են Սարի թաղում քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություններ կատարած եւս երկու անձինք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում առերեւույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար եւս երկու անձանց՝ Դ. Կ.-ին եւ Գ. Ա.-ին, մեղադրանք է առաջադրվել: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւան […]

Պավլիկ Մանուկյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին՝ նրա պաշտպանի միջնորդությունը: Այս մասինտեղեկացնում է  նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, […]

Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրյալը կալանավորվեց. ՔԿ

Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր վերահաստատել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ […]

Իջեւանում 50-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվողը կմնա կալանքի տակ. ՔԿ

Իջեւանում 50-ամյա տղամարդուն սպանելու մեղադրանքով կալանավորված Ա. Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր՝ օգոստոսի 19-ին, վերահաստատել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի կայքից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016 թ. օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարին հարակից հանդամասում դիակ կա: Դեպքի առթիվ Տավուշի մարզային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի