04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Որտե՞ղ է պատիժը կրելու Վալերի Պերմյակովը

Դեռեւս հայտնի չէ, թե որտեղ է պատիժը կրելու Ավետիսյանների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված՝ Գյումրիի ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Դատական գործընթացի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ասել է  որ ինքը դեռ չգիտի, թե իր պաշտպանյալը որտեղ է կրելու պատիժը:

«Այդ հարցին իր ելույթում պետք է անդրադառնար դատախազը: Նա դա չի արել՝ ենթադրելով, որ դատարանը հարցը կպարզաբանի վճիռը կայացնելիս: Դատարանը նույնպես շրջանցեց այդ հարցը: Այս պահին պաշտպանող կողմի համար նույնպես անհասկանալի է, թե որտեղ է պատիժը կրելու Պերմյակովը»,- նշել է փաստաբանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ